Գյումրիում ընտրական գործընթացն անցնում է լարված մթնոլորտում` հատկապես Արցախ եւ Սլոբոդկա թաղամասերում:
Առաջին ահազանգը ստացվեց Արցախ թաղամասի 34/29 ընտրատեղամասից` կորել էր կնիքը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այցելության պահին ընտրատեղամասում թեժ վիճաբանություն էր ընթանում:
Հանձնաժողովի նախագահ Վարդիթեր Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կորածն անհատական կնիք է` քվեաթերթիկների համար:
Նրա պնդմամբ` ընտրական գործընթացը չի ընդհատվել. - «Խնդիրը մենք լուծել ենք: Լուծվել է ըստ օրենքի: Մեկ կնիքը փոխարինվել է մյուսով… Իմ անհատական կնիքը, որն այսօր չպիտի օգտագործեի, տրվել է հանձնաժողովի անդամին»:
Հակոբյանը կատարվածը հանցագործություն չի համարում. - «Կարող է թյուրիմացություն է, կարող է մի տեղ ընկել է... կգտնենք»:
Նույն տեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հասմիկ Մելքոնյանը հավելեց, թե տեղամասից նաեւ քվեաթերթիկ է կորել:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը տեղամասում նկատել է բաց քվեարկության եւ կրկնակի քվեարկության դեպքեր:
Սլոբոդկա թաղամասում` 34/25 ընտրատեղամաս, ըստ տեղեկությունների, ներխուժել են մի խումբ երիտասարդներ եւ «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորից խլել են տեսախցիկը եւ առեւանգել նրան:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցին էլ ընտրատեղամասի մոտ կանգնած երիտասարդներից մեկը սպառնաց, թե «տեսախցիկը կջարդի»:
Ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Նազելի Յարալյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Կամերան պոկեց-տարավ: Չեմ ճանաչում ով էր»:
Հանձնաժողովի նախագահը Սուսաննա Մկրտչյանը հաստատեց. - «Երիտասարդ տղաներ մտան, կամերա էր դրված, որը ընթացքը նկարահանում էր: Վերցրեցին կամերան: Հայտնեցինք որտեղ պետք է` վերադարձրեցին կամերան: Հիմա իմ սեյֆում է, ուղղակի տերը չի վերադարձել, որ ես վերադարձնեմ իրեն»: