«Հանրապետական կուսակցությունը գոհ է ընտրությունների արդյունքներից, կարծում եմ` մեր հասարակությունն էլ գոհ է արդյունքներից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի վաղ առավոտյան հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ոչ թե նրա համար, թե ով է առաջատարը, ով է երկրորդ կամ երրորդ տեղը, այլ զուտ նրա համար, որ, իրոք, մենք կարողացանք այս ընտրություններով ապացուցել, որ Հայաստանը իրոք ժողովրդավարական երկիր է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն», - շարունակեց նա։
Շարմազանովի խոսքերով` «ողջ ընտրության ընթացքը, ընտրական կամպանիան ցույց տվեց, որ կա մրցակցություն եւ կա հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար, բավականին օպերատիվ արձագանքում են թե՛ լրատվամիջոցները եւ թե՛ պատկան մարմինները, եւ գոնե մի բան փաստ է, որ ընտրությունը որեւէ ինցիդենտ լուրջ չգրանցեց, նաեւ որեւէ լուրջ խախտում, որը որ կապված էր նաեւ իշխող Հանրապետականի հետ, չգրանցվեց»։ «Հիմնականում տիրում էին եւ գերակշռում էին տեղեկություններ, որոնք հետագայում արդեն հերքվում էին», - նշեց ՀՀԿ-ի խոսնակը։
«Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքին` բնականաբար, որեւէ մեկը, կարծում եմ, չէր կասկածում, որ Հայաստանում քաղաքական օրակարգի հիմնական ձեւավորողը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, եւ այդպես շարունակելու է մինիմում մնալ առաջիկա հինգ տարիների ընթացքում», - ասաց նա։
Ընտրությունների նախնական արդյունքներով` Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների ընդհանուր թվի 44 տոկոսից ավելին եւ առաջին տեղում է։
Ինչ վերաբերում է երեկ ողջ օրվա ընթացքում տարբեր խուլիգանական գործողությունների, ընտրությունների ընթացքին, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի քվեարկության փորձերի, ընտրակաշառքի ու այլ խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներին, դատախազության կողմից երեք քրեական գործերի հարուցմանը, Շարմազանովը այդ առնչությամբ հայտարարեց. - «Նախ, մի բան կարող եմ ասել, որ եթե միլիոն 600 հազար մարդ է մասնակցում մի պրոցեսի, բնականաբար, որեւէ երկրում հնարավոր չէ, որպեսզի էդ միլիոն 600 հազարից գոնե մեկ, երկու, երեք կամ տասնմեկ դեպք չլինեն։ Բայց կարեւորը այն է, որ դրանք հստակ արձագանք են գտնում, ադեկվատ պատասխան են ստանում իրավապահ մարմինների կողմից, ավելին` ես համամիտ եմ այն գնահատականի հետ, որ հիմնական ահազանգերը ապատեղեկատվություն էին կամ հետագայում հերքվում էին, եւ այն երկու-երեք ձերբակալվածների մասին լուրերը, որոնք որ կան, մի բան պետք է արձանագրենք, որ նրանք որեւէ կապ չունեն Հայաստանի հանրապետական կուսակցության հետ` կաշառքը բաժանել են ոչ Հանրապետականի համար, կաշառք բաժանողն էլ չի եղել հանրապետական»։
«Մեզ համար, անկախ նրանից` ով է կաշառք բաժանողը կամ կաշառք վերցնողը, կամ ում համար են բաժանում, նմանատիպ հակաօրինական քայլերը մենք ասել էինք, որ պետք է խստագույս պատժվեն։ Դուք խոսեցիք լրատվամիջոցներին խոչընդոտելու մասին` եթե հիշում եք, նախորդ ընտրություններում ոչ թե խոչընդոտներ էր լինում, այլ` ծեծկռտուքներ, պրոբլեմներ, բազմաթիվ փաստեր, իսկ էսօր ընդամենը որեւէ նման դեպք չի գրանցվել, որեւէ նման դեպք», - ասաց ՀՀԿ-ի խոսնակը` հավելելով. - «Ես ամբողջ օրը հետեւել եմ թե՛ լրահոսին, թե՛ սոցիալական ցանցերին, թե՛ քաղաքական շտաբների կողմից եկած հայտարարություններին, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձագանքներին, եւ մի բան կարող ենք արձանագրել. Հայաստանի պատմության` 21-րդ դարի պատմության ընթացքում այս ընտրությունները լավագույնն են, եւ եթե որեւէ մեկը ունի այլ կարծիք, թող խնդրեմ ներկայացնի փաստեր, ոչ թե հռետորական ելույթներ ունենա, այլ` կոնկրետ փաստեր։ Նման փաստեր չեն եղել. եթե լինեին` արդեն բազմիցս նշված կլինեին»։
«Արդեն նախնական տվյալները կան, Հանրապետականում ի՞նչ տեսակետ կա, դուք կկարողանա՞ք միայնակ կառավարություն կազմել, թե՞ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կառաջանա», - այս հարցին Շարմազանովը արձագանքեց. - «Հանրապետականը ամեն ինչ քննարկում է իր ժամանակին։ Քանի դեռ չկան վերջնական արդյունքները, մենք դեռեւս նման հարց չենք քննարկել, մենք կսպասենք վերջնական արդյունքներին, հետո հետընտրական շրջանում կուսակցության ղեկավար մարմինը, գործադիր մարմինը օրենքով սահմանված կարգով կքննարկի ապագա կուսակցության մարտավարությունը։ Ամեն դեպքում, Հանրապետականը լինելու է` ինչպես նախորդ 10 տարիների ընթացքում, հիմա եւս, Հանրապետականը առաջիկա 5 տարիների ընթացքում լինելու է Հայաստանում քաղաքական եւ տնտեսական կուրսի հիմնական պատասխանատուն` իր բոլոր թերություններով եւ առավելություններով»։
Իսկ հարցին` հանձնաժողովներում Հանրապետականի անդամները որեւէ դիմում-բողոք ներկայացրե՞լ են ընտրատարածքային հանձնաժողովներ, կուսակցության խոսնակը պատասխանեց. - «Ոչ միայն հանձնաժողովում, այլ նաեւ մեր կուսակցության փոխնախագահն [Գալուստ Սահակյանը] էլ է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում-բողոքով` այլ կուսակցության ներկայացուցչի հակաօրինական կամ գոնե վիճելի արարքի հետ կապված»։
«Մեր մոտ ամբողջ օրը գործել է շտաբի քառաստիճան համակարգ. տեղական կառույցները` շրջանայինին, շրջանայինները` մարզայինին, մարզայինները զեկուցել են կենտրոնական շտաբ, բայց ի տարբերություն շատ քաղաքական գործիչների կամ ուժերի, որոնք առանց ստուգելու տեղեկությունը` միանգամից հիստերիկ հայտարարարություններ էին անում, հետագայում վատ դրության մեջ էին ընկնում, որովհետեւ հերքվում էր այդ տեղեկությունը, մենք ուշադիր հետեւում էինք, տեսնում էինք` իրական է, իրական չէ, այնուհետեւ, բնականաբար, եթե կար որեւէ խնդիր, մենք պատկան մարմինների ուշադրությունն էինք սեւեռում այդ խնդիրների վրա», - ասաց Շարմազանովը։
Շարմազանովին հարցրեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկման տվյալներին, համաձայն որոնց քվեարկության ընթացքը բացասաբար է գնահատվել ընտրատեղամասերի ավելի քան 10 տոկոսում։
«Եթե դուք ասում եք, որ 10 տոկոսը, ըստ իրենց, թերություն է եղել, դա նշանակում է, որ 90 տոկոսը լավ է եղել, անթերի է եղել։ Իսկ 90 տոկոսանոց արդյունքը դա ժողովրդավարական երկրներին բնորոշ արդյունք է», - պատասխանեց Շարմազանովը՝ հավելելով․ - «Սա չի խոսում նրա մասին, որ մենք չպետք է աշխատենք։ Բայց երբ դու ընդունում ես, որ բաժակի 90 տոկոսը արդեն լցված է, սա մեծ ձեռքբերում է մեր հասարակության համար»։