«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը քվեարկեց թիվ 28/28 ընտրատեղամասում։
Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում», ուր գործում է թիվ 28/28 ընտրատեղամասը, այսօր առավոտյան տիկնոջ եւ դստրերի հետ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե իր ունեցած տեղեկություններով Հանրապետությունում ինչպե՞ս են ընթանում ընտրությունները, Ծառուկյանը, մասնավորապես, ասաց. - «Հիմա ընթանում է նորմալ։ Պարզ է՝ մի քիչ պետք է լինեն թերություններ, բայց ամենակարեւրն այն է, որ ամեն ինչ անմիջապես կարգավորվում է»։
Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ ողջ օրվա ընթացքում այցելելու է շտաբներ, լսելու է որտեղ ինչ խնդիրներ կան՝ «որ կարգավորենք, որ լուրջ միջադեպներ չլինեն, որովհետեւ դա մեր երկրի պատվի խնդիրն է»։
«Ամենակարեւորը՝ Ծառուկյանը, նորից եմ ասում, ինչ տոկոս էլ, որ հավաքի, դրանից չի կախված, որ Ծառուկյանը կարողա կորի, անհայտանա։ Այն քաղաքական գործիչներից չի», - նաեւ ասաց Ծառուկյանը՝ շարունակելով․ - «Ծառուկյանը ուզում է, որ բոլորի համար լավ լինի։ Միայն իր մասին չի մտածում։ Դա ես քարոզարշավի սկզբից էլ եմ ասել, վերջում էլ եմ ասում։ Ամենակարեւորը՝ պետք է մենք թույլ տանք մեր ժողովուրդը լիարժեք, ի սրտե մասնակցի, որպեսզի այդ հիասթափությունն ու անարդարությունը չխեղդի իրենց հույսն ու հավատը»։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «Բարգավաճ Հայաստանը» սատարելո՞ւ է գործող նախագահի թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ, Ծառուկյանը պատասխանեց․ - «Ես ասել եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի։ Դա ես երկու տարի ասել եմ, նորից եմ ասում՝ այդ մասին՝ հաջորդ դասին»։
ԲՀԿ-ի առաջնորդը նաեւ լրագրողներին կոչ արեց հանրությանը հաղորդել միայն այն, ինչ տեսնում եւ նկատում են՝ «ոչ թե ձեւափոխեն, այլ կերպ ներկայացնեն»։

Նորից եմ ասում․ այդ մասին՝ հաջորդ դասին․․․ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «Բարգավաճ Հայաստանը» սատարելո՞ւ է գործող նախագահի թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ, Ծառուկյանը պատասխանեց․ - «Ես ասել եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի։ Դա ես երկու տարի ասել եմ, նորից եմ ասում՝ այդ մասին՝ հաջորդ դասին»։
ԲՀԿ-ի առաջնորդը նաեւ լրագրողներին կոչ արեց հանրությանը հաղորդել միայն այն, ինչ տեսնում եւ նկատում են՝ «ոչ թե ձեւափոխեն, այլ կերպ ներկայացնեն»։
Your browser doesn’t support HTML5