Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը Արագածոտնի մարզում մեկնարկեց Հնաբերդ գյուղից:
Գյուղ տանող ճանապարհն անմխիթար էր, համայնքում կար խմելու ջրի խնդիր, դպրոցի պայմաններն անբավարար էր, իսկ մանկապարեզը չէր գործում: Բոլոր հարցերը լուծելին են, հնաբերդցիներին հուսադրեց ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը: Նա ներկայացրեց ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մի քանի հիմնադրույթներ, կոչ արեց մայիսի 6-ին ձայնը տալ իր ղեկավարած կուսակցությանը:
«Հավատանք մեր հնարավորություններին եւ փոխենք մեր կյանքը դեպի լավը: Այդպես էլ անելու ենք: Ես մեկ անգամ եւս, սիրելի հնաբերդցիներ, խնդրում եմ ձեր ձայնը մայիսի վեցին տալ Հանրապետական կուսակցությանը, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ծրագրերը: Վստահ եղել, որ այն ծրագրերը, որ ունենք կապված ձեր գյուղի հետ, մենք անպայման իրականացնելու ենք», - ասաց Սերժ Սարգսյանը, ում ելույթին զուգահեռ լսվում էին հնաբերդցիների մտահոգություններն ու ռեպլիկները:
ՀՀԿ-ի ղեկավարն այցելեց նաեւ Հնաբերդի հարեւանությամբ գտնվող Ծաղկահովիտ գյուղ:
«Երբեք մենք չենք ունեցել այսպիսի բարենպաստ, նորմալ հնարավորություններ՝ անցկացնելու ազատ, արդար ընտրություններ, որի արդյունքում կձեւավորվեն իշխանություններ, որ կվայելեն ինչպես մեր ժողովրդի՝ առաջին հերթին ձեր, ու նաեւ մեր գործընկերների վստահությունը: Դա շատ-շատ կարեւոր հանգամանք է», - ասաց նա:
«Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ իմ նպատակն է եւ ես խորապես շահագրգռված եմ, որ անցկացվեն լավ ընտրություններ», - վստահեցրեց նախագահը:
Սերժ Սարգսյանը Ալագյազ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը հետաքրքրվեց համայնքի բնակիչների խնդիրներով: Այս գյուղի բնակիչների գերակշիռ մասը եզդիներ են:
«Մեր ցուցակում այս անգամ նաեւ մեր եզդի ախպերն ա տեղ գտել, այնպես, որ ներկայացվածություն ունեք», - նշեց նա:
Գյուղացիները նախագահից գազամատակարարում եւ գիշերային լուսավորություն պահանջեցին:
«Այնպես պետք է անենք, որ ամեն ինչ լավ լինի», - խոստացավ Սերժ Սարգսյանը Ալագյազում, որտեղ նրան մեկ զույգ գուլպա նվիրեցին:
Ապարան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀԿ-ի ծրագրի սոցիալ-տնտեսական մասի վերաբերյալ, կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենց համար օրակարգի առաջնային հարցերից է տարածքային համաչափ զարգացումը:

Your browser doesn’t support HTML5