ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով, ընտրությունների վերահսկողության միջկուսակցական շտաբը պայմանավորվածություն է ձեռք բերել ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության:
«Մի հարց կա, որը այսօր արդեն մերձեցրել է այդ քաղաքական ուժերին, ովքեր խնդիր են դրել նորմալ ընտրություններ անցկացնել եւ վերահսկել այդ գործընթացը։ Դա նաեւ այն դաշտն է, որտեղ իսկապես հարցը տեղափոխվում է մի քիչ քաղաքական հարթություն․ ոչ միայն ընտրությունների վերահսկումն է ինքնանպատակ, այլ այն, որ ընտրությունները Հայաստանում դառնան միջոց իշխանությունները փոխելու», - այսօր ասաց Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, - «Դժբախտաբար Հայաստանում մինչեւ հիմա այդպիսի վիճակ չի եղել»։
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ձեւավորված շտաբը բաղկացած է Դաշնակցությունից, Հայ ազգային կոնգրեսից եւ իշխող քաղաքական կոալիցիայի մաս հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
«Ազատություն»․ - «Մենք կարո՞ղ ենք, դատելով ձեր խոսքերից, եզրակացնել, որ միասնական շտաբը պայմանավորվածություն է ձեռք բերել հասնել նրան, որ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխվի Հայաստանում»։
Ռուստամյան․ - «Այո, դա ինքն իրեն կստացվի։ Եթե մենք իսկապես կարողանանք հասնել նրան, որ ընտրությունների ժամանակ անկաշկանդ եւ ազատ ամեն ընտրող իր ընտրական իրավունքը իրացնի, որը հենց այս շտաբի սահմանված նպատակն է։ Սա է խնդիրը։ Այսինքն, անկախ նրանից, թե ընտրողը ում ձայն կտա, պարզապես նա համոզված լինի, որ իր ընտրությունից ինչ-որ բան է կախված։ Այս վիճակի փոփոխությունը ձեռնտու է բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր իսկապես ուզում են իշխանությունները փոխեն։ Ովքեր ուզում են իշխանությունները փոխեն նաեւ առանց ցնցումների, առանց վտանգելու նույն հասարակությանը եւ մեր քաղաքացիներին, ու դժբախտաբար այդպիսի նախադեպեր էլ ունենք։ Լավագույն ձեւը՝ իշխանությունները փոխելու քաղաքակիրթ ձեւը, ընտրություններն են, եւ սա մենք, դժբախտաբար, չենք կարողացել դարձնել գործիք իշխանությունները փոխելու։ Հիմա, այս հարցի շուրջ եթե մենք համագործակցում ենք, եթե ստեղծում ենք միջավայր, որ իսկապես ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունենում, այո, այս խնդիրը լուծվում է»։
«Մեր գնահատումներով, իրավիճակը այն աստիճան ծանր է երկրում (բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, սոցիալական), եւ դրա գումարային արդյունքը արտագաղթն է աննախադեպ, որ նկատվում է»,- նշեց Արմեն Ռուստամյանը: - «Մեր վերլուծությունները բերում են նրան, որ ուրիշ ելք այս վիճակից չկա, քան հասնել ամբողջական իշխանափոխության, որը նշանակում է, ոչ միայն այս գործող վարչախմբի փոփոխություն, հեռացում, այլ նաեւ այն իշխանական արատավոր համակարգի փոփոխություն, որը ծնել է այսպիսի իշխանություններ»։
Ըստ Ռուստամյանի, թեեւ նախորդ 20 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունում անձինք փոխվել են, չի փոխվել, սակայն, իշխանական համակարգը. - «Այդ իշխանական համակարգի այսօրվա վիճակը բերել է նրան, որ մենք ունենք արդեն շատ անընդունելի մի իրավիճակ, որը չի կարելի թույլ տալ, որ շարունակվի․ մոնոպոլիզացիա քաղաքական դաշտի, տնտեսության, եթերի։ Սա այն պարզ պատճառով է, որ գոյություն ունի իշխանություն-պետություն նույնացում»։
Մեր զրուցակցի ներկայացմամբ, այսօրվա Հայաստանը, ուր իշխում է Հանրապետական կուսակցությունը, շատ կողմերով իրեն հիշեցնում է կոմունիստական Հայաստանը․ - «Կար, իհարկե, այնտեղ տոտալիտարիզմ, որ գաղափարական միակարծություն էր ենթադրում․ այդ վիճակը չէ, բայց, որ կուսակցականացումը դարձել է գլխավոր միջոցը, որ մարդը կարողանա իր երկրում իրեն պաշտպանված զգալ, կարողանա աշխատանք, կարիերա ունենալ, այս հարցերով բավական նմանվում է այդ ժամանակների հետ։ Տարբերությունը, այդ առումով, այն է, որ կոմունիստները լայնատարած անդամագրում չէին անում։ Առնվազն՝ ստեղծել էին մի վիճակ, որ դա դառնալը պետք է պատվաբեր լինի, ամեն մարդ չէր կարողանում կուսակցական դառնալ, իսկ հիմա հանրապետականները որեւէ խտրականություն չեն դնում։ Համատարած ցուցակագրում է գնում անձանց, ովքեր անգամ տեղյակ չեն եղել, որ իրենց անունները այդ ցուցակների մեջ են»։
Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, Դաշնակցության նպատակն է հասնել նրան, որ ներկայիս, ինչպես ինքն ասաց, նախագահի աթոռի շուրջ կենտրոնացած արատավոր իշխանական համակարգը փոխվի, ու Հայաստանում անցում կատարվի նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի, որը իշխանության ներսում կունենա հակակշռման, զսպման տարրեր:

Your browser doesn’t support HTML5