Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն-Տեր Պետրոսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ընտրացուցակներում Հայաստանից մշտապես բացակայող հարյուր հազարավոր քաղաքացիների անունների ընդգրկման առնչությամբ եւ առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման նպատակով հատուկ կարեւորել է բացակա ընտրողների տվյալների մաքրումը:
Տեր-Պետրոսյանի համոզմամբ` ընտրացուցակներում այսօր ընդգրկված են Հայաստանից մշտապես բացակա 700 հազար քաղաքացիների անուններ, եւ որ անցյալ ընտրությունների համեմատ այդ ցուցակը ավելացել է 185 հազարով, ինչը ՀԱԿ-ի առաջնորդը համարում է ընտրությունների կեղծման գլխավոր ռեսուրսը: ՀԱԿ-ը առաջարկում է բացակայող անձանց անունները հանել ընդհանուր ընտրացուցակներից եւ ընդգրկել առանձին, լրացուցիչ ցուցակներում, որպեսզի ընտրությանը մասնակցելու նպատակով այդ օրը Հայաստանում գտնվողների ընտրական իրավունքը չխախտվի եւ գործընթացն էլ լինի վերահսկելի:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, ով մասնակցել է դիտորդական առաքելության ղեկավարի հետ հանդիպմանը, Ռադմիլա Շեկերինսկայի ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանությունների կողմից վերջերս անցկացվել է մարդահամար:
«Այսինքն իշխանությունները հստակ տիրապետում են երկրից մշտապես բացակայողների տվյալներին: Հետեւաբար ընտրացուցակները մաքրելը որեւէ դժվարություն չի ներկայացնում, եւ եթե դա չի արվում, ուրեմն փորձ է արվում կեղծել ընտրությունները: Իսկ դա հակասում է ազատ եւ արդար ընտրությունների վերաբերյալ իշխանական թեւի հայտարարություններին», - փոխանցեց Վլադիմիր Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը խնդրել է ՀԱԿ-ին իրենց ներկայացնել որոշ օրենսդրական հիմնավորումներ:
«Մենք պատրաստակամություն հայտնեցինք մասնագիտական մակարդակով այդ հարցին անդրադառանալ եւ հնարավոր է` առաջիկայում հանդես գանք համապատասխան փաստաթղթով կամ հայտարարությամբ», - ասաց Կարապետյանը:
Հիշեցնենք` ուրբաթ օրը կայացած հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդը ազատ եւ արդար ընտրություններով շահագրգիռ բոլոր ուժերին կոչ արեց միջազգային դիտորդների եւ դիվանագետների հետ հանդիպումներում բարձրացնել ընտրացուցակների հարցը:
ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Կոնգրեսի ներկայացուցիչները Հայաստանի բոլոր մարզերում եւ համայնքներում սկսել են ստուգել ընտրացուցակները:
«Մեր բոլոր մարզային կառույցներին, շտաբերին արդեն հանձնարարական ենք տվել ամենայն մանրամասնությամբ ճշտել ցուցակներում առկա անճշտությունները, ինչպես նաեւ գտնել բոլոր բացակա ընտրողներին, որպեսզի մենք կարողանանք կանխել իշխանության` Հանրապետական կուսակցության կողմից կատարվող ընտրակեղծիքները», - ասաց Մուսինյանը` շեշտելով, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները տուն առ տուն են իրականացնելու այդ ստուգումները:
Ընտրացուցակների ստուգումներ է անցկացնում նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Դաշնակցության բյուրոյի անդամ, նախընտրական քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաջիկա օրերին ստուգումները կավարտվեն, եւ ստացված արդյունքները կհրապարակվեն: Մինչ այդ Դաշնակցությունը ձեռնպահ է հայտարարություններից եւ մեկնաբանություններից:
Իսկ խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Հայաստանում ընտրողների թվի 170 հազարով ավելացման փաստի առիթով հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազությանն ու Հատուկ քննչական ծառայություն` համոզմունք հայտնելով, որ այս տվյալներն ուռճացված են:
Վկայակոչելով, որ 2011 թվականի մարդահամարի նախնական տվյալների համաձայն` Հայաստանում առկա բնակչության նախնական թիվը 2 միլիոն 871 հազար 509 է, իսկ ընտրողների թիվը ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` 2 միլիոն 482 հազար, Ստյոպա Սաֆարյանը նշում է. - «Սովորաբար ընտրողների թիվը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 60-65 տոկոսը, որը Հայաստանում կկազմի մոտ 1.6 միլիոն մարդ: Իմ գնահատմամբ` ընտրացուցակներում տեղ գտած տվյալները ուռճացված են եւ վիճահարույց մի շարք փաստարկներով»:
Ստյոպա Սաֆարյանը իր դիմումում կոչ է անում քննչական մարմիններին ուսումնասիրություններ կատարել եւ իրավական գնահատական տալ փաստերին: Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Սաֆարյանի հաղորդումը ստացել են եւ օրենքով սահմանված կարգով ընթացք կտան դրան:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը քննչական մարմիններին ներկայացված հաղորդումը այսպես մեկնաբանեց. - «Մենք պետք է ճշտենք, թե ի վերջո այս անտրամաբանական երեւույթը, որ կա, երբ Հայաստանը լքում են մարդիկ, բայց ընտրողների թիվը ավելանում է, ինչպե՞ս է դա ստացվում»:
Ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության հետ միասնական դաշինքով հանդես եկող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն էլ հավելեց. - «Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք զանգում են Մոսկվայից, Փարիզից, Նյու Յորքից, մարդիկ, որոնք արդեն այլ երկրների քաղաքացիներ են, պատմում են, որ իրենք իրենց ողջ գերդաստանով, իրենց զոհված տատերով-պապերով կան այդ ընտրացուցակներում: Կա եւ աշխատանքային թերացում, բայց անշուշտ հստակ միտում էլ կա, որովհետեւ յուրաքանչյուր իշխանություն, որը կեղծիքով է եկել եւ այդ կեղծիքը ուզում է ամրապնդել եւ վերարտադրվել, պետք է ունենա այդ ռեզերվը, որի միջոցով անելու է դա»:

Your browser doesn’t support HTML5