ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը միացել է համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ լսումներ կազմակերպելու ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» դիմումին:
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն այսօր իր ստորագրությունն է դրել «Ժառանգության» եւ ՀՅԴ պատրաստած ու խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված դիմումի տակ, որով Նիկոյանից խնդրում են խորհրդարանական լսումներ հրավիրել` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ:
Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է խորհրդարանական ընդդիմության պահանջին` Ազգային ժողովում քննարկել նշված հարցը:
«Ուզում են հիշեցնել, որ 2007 թվականին ընդունված մեր կուսակցության ծրագրում մենք նշել էինք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու սկզբունքը եւ դրա համար քվեարկել էինք միաձայն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաֆարյանը` շարունակելով. - «Ուզում եմ ընդգծել, որ առ այս պահը այդ հարցը չի քննարկվել ո'չ մեր կուսակցության քաղաքական խորհրդում եւ ո'չ էլ պատգամավորական խմբակցությունում: Մեր ձգտումը` միանալ խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկին, պայմանավորված է մեր ցանկությամբ` ուշադրությունը հրավիրել հասարակության այս հարցի վրա, լսել կողմ եւ դեմ կարծիքները եւ նոր դրանից հետո հարցը դնել քաղաքական քննարկման»:
Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջին «Ժառանգություն» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների կողմից հնչեցված համատեղ առաջարկը` անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ողջունեց ու իր աջակցությունը հայտնեց արտախորհրդարանական ընդդիմությունը` ՀԱԿ-ը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Ինչպես հայտնի է, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտատարել են, թե դեմ են առաջարկին: Փոխարենը, իշխող կոալիցիայի մյուս անդամի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները (օրինակ, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը) իրենց անձնական տեսակետն էին հայտնում, թե կողմ են` ավելացնելով, որ իրենց խմբակցությունը դեռ պաշտոնապես չի քննարկել առաջարկը:
Հարցին, թե անձամբ ինքը ինչ կարծիք ունի խնդրո առարկա հարցի վերաբերյալ, Արամ Սաֆարյանը արձագանքեց. - «Ուզում եմ այս կապակցությամբ մեկ այլ բան ասել. ես կարծում եմ, որ կարելի է գտնել ոչ միայն կարծր, այլ նաեւ անցումային լուծումներ: Օրինակ, համամասնական ընտրակարգին անցնելու ճանապարհին փորձարկել ապագա հնգամյակում եւս մեկ անցումային սկզբունք: Օրինակ, Հայաստանը որ ունենա ոչ թե 41 մեծամասնական ընտրատարածք, այլ, ասենք` 10 կան 15: Որովհետեւ խոշորացնելով ընտրատարածքները եւ 5 տարի հետեւելով դրա քաղաքական արդյունավետությանը, մենք 5 տարի հետ կկարողանայինք վերադառնալ այս հարցին եւ դրա հիման վրա ավելի հստակ դատողություններ անել` անցնե՞լ վերջապես 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, թե՞ ոչ»:

Your browser doesn’t support HTML5