Իշխող կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե Հանրապետական կուսակցությունը որեւէ առնչություն չունի «Բարգավաճ Հայաստան»-ը լքողների հետ:
«Առանց այն էլ մենք այնքան շատ կադրեր ունենք, այնքան շատ մարդիկ ունենք, գործիչներ ունենք, որ չենք կարողանում հասարակական քննարկումների դաշտում տեղավորել, ուր մնաց ուրիշներից բան տանենք», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սահակյանը:
Միաժամանակ, նա «նորմալ» որակեց այդ երեւութը «Բարգավաճ Հայաստան»-ի նման զանգվածային կուսակցության համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավարը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենք կուսակցությունից դուրս գալու մասին մի քանի տանսյակ դիմումներ են ստացել:
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի անդամագրվելու ցանկացած կուսակցության», - ասաց Գալուստ Սահակյանը: - «Անընդհատ հոսքը գնում է: Շատ բնական եմ համարում… Մեզ մոտից էլ անընդհատ գնում են, գալիս են: Սա է կուսակցության ֆիլտրման եղանակը»:
Հանրապետական կուսակցությունը, նրա փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան»-ին առաջիկա ընտրապայքարում իր մրցակիցն է համարում, բայց ո'չ թշնամին կամ հակառակորդը: Իշխող քաղաքական ուժի փոխնախագահը համոզված է, որ իրենց կուսակցությունը խորհրդարանում ոչ միայն պահպանելու է իր մեծամասնությունը, այլեւ ավելացնելու է տեղերը:
Դիտարկմանը, թե ժողովրդի սոցիալական վիճակը չի բարելավվել, հայաստանցիների մեկ երրորդը` ըստ վիճակագրական տվյալների, աղքատ է, տնտեսությունը շարունակում է վատ վիճակում լինել, եւ հարցին, թե նման պայմաններում ինչպես է Հանրապետական պատրաստվում ամրապնդել իր դիրքերը, Գալուստ Սահակյանը արձագանքեց. - «Իր զինանոցի հաշվին: Ժողովուրդը ոչ թե Հանրապետականին է հավատում, եւ պետք չէ, որ որեւէ կուսակցության հավատա, ժողովուրդը հավատում է իր ճակատագրին եւ որոնում-գտնում է այն մարդկանց, որոնք կարող են տնօրինել ճակատագիրը»:
Նա հավաստիացրեց, որ համամասնական ցուցակի հարցը կուսակցությունում չի քննարկվել: Պարզ չէ նաեւ, թե մեծամասնական ընտրակարգով ում թեկնածությունները կպաշտպանի ՀՀԿ-ն, ովքեր կլինեն ապագա կառավարությունում եւ խորհրդարանի ղեկավարությունում:
Անձամբ ինքը, այդուհանդերձ, կլինի ցուցակում եւ հաստատ կդառնա պատգամավոր. - «Ես ավելի բարձր ծանրաձողի կողմնակից եմ: Ես միշտ կլինեմ քաղաքական դաշտում»:
Վերադառնալով համամասնական ցուցակին` Սահակյանը ասաց, թե այն մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելը կգտնվի քննարկումների փուլում. - «Սկզբունքը հետեւյալն է, որ Ազգային ժողովում շատ լավ կլինի, որ ընդգրկվեն նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում կամ քաղաքական գործիչներ են»:
Հարցին, թե ով է գլխավորելու ցուցակը` ՀՀԿ-ի փոխնախագահը պատասխանեց. - «Դասական ձեւ է… Յուրաքանչյուր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահը»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կուսակցությունն իր հերթական համագումարը կանցկացնի գալիք մարտի կեսին հետո:

Your browser doesn’t support HTML5