Իշխող Հանրապետականում դեռեւս վերջնական որոշում չի կայացվել, թե մեծամասնական 41 ընտրատարածքներում կուսակցությունը ում թեկնածությունները կառաջադրի, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` չբացառելով, սակայն, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած շատ կուսակիցներ պատգամավոր դառնալու հայտ նորից կներկայացնեն:
Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձածների հիմնական մասը, ինչպես հայտնի է, գործարարներ են:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե Հանրապետականը կրկին պաշտպանելու է գործարար պատգամավորների թեկնածությունները, ապա ինչի՞ մասին էր խոսում Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, թե քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել, Շարմազանովը պատասխանեց. - «Մենք պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի օրենքի հետ որեւէ հակասություն չլինի, եւ իրոք, այն մարդիկ, որ գալիս են օրենսդիր աշխատանքով զբաղվելու, գիտակցեն, որ սա պրոֆեսիոնալ, օրենսդիր եւ իրենց հիմնական աշխատանքն է: Այս իմաստով, ես կարծում եմ, որ որեւէ լուրջ հակասություն չի լինի եւ նախագահի մեսիջի փիլիսոփայությունը կպահպանվի»:
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով 2007-ին Ազգային ժողովի պատգամավոր դարձած «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության սեփականատեր Մանվել Բադեյանը դեռ չի որոշել` կրկին դառնալ, թե չդառնալ պատգամավոր, բայց մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ Հանրապետական պատգամավորն իր կարծիքն ունի: Նա առաջարկում է մինչեւ այսօր եղած չափանիշները վերանայել, որակական հատկանիշներով պաշտոնյաներին ընտրել. - «Ի՞նչ է նշանակում մեծամասնական ընտրակարգ, երբ որ կուսակցության վերնախավը ինքն է որոշում, թե ով պիտի լինի պատգամավոր, ով պիտի չլինի պատգամավոր: Խոսքը գնում է ե՛ւ օպոզիցիայի մասին, ե՛ւ էսօրվա իշխանավոր կուսակցությունների մասին: Ինչո՞ւ պիտի մի մարդու ճակատագիրը որոշի մեկ ուրիշ մարդ, երբ որ մեր Սահմանադրությունը ասում է` այս մարդը իրավունք ունի ընտրվելու»:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր դարձած Վահե Հակոբյանը, ով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` առաջիկա ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելը իրենից չի կախված, կուսակցության գործադիր մարմնի եւ, մասնավորապես, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքն է որոշիչ:
Հարցին, թե անցած 5 տարիների ընթացքում ինչպե՞ս է գնահատում իր օրենսդիր աշխատանքը, Վահե Հակոբյանը պատասխանեց. - «Եթե դուք նկատի ունեք [սյունիքցիների խնդիրները] ամբիոնից հնչեցնելը, կարող է քիչ եմ երեւում, բայց ընդհանուր առմամբ, ես ավելի շատ կարեւորում եմ գործը առաջ գնա, քան թե փորձեմ բարձրաձայնել, որպեսզի ավելի շատ տպավորություն ստեղծեմ: Դա անցած էտապ է, հիմա մենք պետք է փորձենք օգտակար լինել մեր գործունեությամբ»:
Մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը Էրեբունիում առաջադրելու մասին է մտածում նաեւ Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Մհեր Սեդրակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է ուզում պատգամավոր դառնալ, Սեդրակյանը պատասխանեց. - «Աշխատանք է, էլի... գնում ես, աշխատում ես... թե չէ, որ կոնկրետ մտածեմ` եսիմ ես ինչեր ունեմ, պահել-չպահել, ոչ բան ունեմ, ոչ էլ պահելու խնդիր ունեմ»:
Մհեր Սեդրակյանը հավելեց, որ ինքը մեկ անգամ արդեն աշխատել է Ազգային ժողովում եւ դա իր համար անծանոթ աշխատանք չէ:
Ինչ վերաբերում է իր անվան հետ կապված սկանդալային պատմություններին եւ Հանրապետականի ներկայացուցիչների հայտարարություններին, որ ՀՀԿ-ի ցուցակը զերծ են պահելու այդպիսի անձանցից, Մհեր Սեդրակյանը ասաց. - «Դեմոկրատիա է: Ընդամենը իրենց կուսակիցներին կարող են խորհուրդ տալ առաջադրվել, կամ չառաջադրվել: Սկանդալային, ախր, իմ անունը գիտե՞ք որ թվերից է... դուք հին տոմարով եք խոսում: Ես կյանքում ոչ մեկի ոչ մի անգամ անմեղ տեղը չեմ վիրավորել: Հարցեր է եղել, մեկին մի բան ես ասել` արժանի է եղել ինքը դրան, դրա համար ես ասել: Ես իմ կյանքում, էդ որ ասում են` գողական, խուլիգանական, երկուսից ոչ մեկը չեմ եղել: Ես ընդամենը բիզնեսմեն, աշխատող եւ թասիբով մարդ եմ եղել»:
Հարցին, թե հիմա էլ բիզնեսներ ունի՞` Սեդրակյանը պատասխանեց. - «Ունեմ բիզնեսներ, այո: Աշխատում եմ, բայց ինչքանով է ստացվում` այդքանով: Փառք տանք, էլի, Աստծուն եւ մեզ, որ կարողանում ենք ինչ-որ մի բան ստեղծագործել»:
Վերջում նշենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում գերիշխում են տրամադրությունները, որ եթե չստացվի անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, պետք է մեծամասնական թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում: