Սենատը սահմանադրությանը չհակասող ճանաչեց ցեղասպանության օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը, այսօր կայացած քվեարկության արդյունքում, իր անհամաձայնությունը հայտնեց Սենատի իրավական հանձնաժողովի՝ օրերս տված եզրակացությանն այն մասին, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասում է երկրի սահմանադրությանը:

Այսպիսով, օրինագիծը քննարկման կդրվի Սենատի լիագումար նիստում: Այժմ Սենատում շարունակվում են քննարկումները Ֆրանիսայի կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծի վերաբերյալ:

Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից անցած տարվա դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը անմիջապես հաջորդեց պաշտոնական Անկարայի կտրուկ հակազդեցությունը, հիմնականում` Ֆրանսիային ուղղված սպառնալիքների տեսքով։