Ֆրանսիական Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ չորեքշաբթի օրը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը։
Ինչպես Փարիզից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, հանձնաժողովի անդամներից շատերը հայտարարել են, թե հարցը պատմական է եւ կարիք չկա այն քննարկել օրենսդիր մարմնում ու քաղաքական ատյաններում։
«Ներկայացված պատճառաբանություններն այն էին, որ տեքստի մեջ տեղ գտած արտահայտությունները հակասահմանդրական են, այսինքն միշտ էլ ասվում է, որ այս խնդիրը պատմական հարց է եւ խորհրդարանի կամ Ծերակույտի մեջ քննարկվելու տեղ չունի», - ասաց Վարժապետյանը:
Հանձնաժողովականների մերժումը, սակայն, ըստ Վարժապետյանի, չի արգելափակի օրինագծի հետագա քննարկումն ու քվեարկությունը երկուշաբթի (հունվարի 23-ին) նախատեսված Սենատի լիագումար նիստում:
«Այս որոշումը ընդամենը պարտադրում է Սենատին մինչեւ բուն փաստաթղթի քննարկումը նախ քվեարկության դնել իրավական հարցերով հանձնաժողովի մերժումը եւ դրան անհամաձայնություն հայտնելուց հետո միայն անցնել օրինագծի քվեարկությանը: Եթե այսօր այս հանձնաժողովի մերժումը տեղի չունենար, Ծերակույտի մեջ քննարկում կարող էր չլինել, եւ օրինագիծը ուղղակի կանցներ քվեարկության», - ասաց Հայ դատի գրասենյակի տնօրենը:
Ֆրանսիական Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը առաջին անգամ չէ, որ մերժում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս սցենարը նույնությամբ կրկնվեց նաեւ մեկ տարի առաջ, երբ նույն հանձնաժողովը մերժեց դեռեւս նախկին նախագահ Ժակ Շիրակի օրոք խորհրդարանի ստորին պալատում ընդունված նույնաբովանդակ օրինագիծը, Սենատի պատգամավորներն էլ հետագայում ձայների մեծամասնությամբ պաշտպանեցին այդ դիրքորոշումը։ Թեեւ պատկերը այս պահին նույնն է, այդուամենայնիվ, Հայ Դատի գրասենյակը լիահույս է, որ այս անգամ արդյունքը այլ կլինի:
«Նույն պատկերն է փաստորեն, սակայն մեկ տարբերությամբ, որ մեկ տարի առաջ երկու մեծագույն խմբակցությունները ի սկզբանե չէին հայտարարել, որ կողմ են քվեարկելու այս օրինագծին: Այսօր երկու մեծագույն խմբակցությունները` UMP-ն եւ Ընկերվարական [Սոցիալիստական] կուսակցությունը հայտարարել են, որ ամեն պարագայում կողմ են քվեարկելու օրինագծին», - ասաց Վարժապետյանը:
Հարցին, թե եթե այս անգամ օրինագծին կողմ են արտահայտվում թե' ընդդիմադիրները, թե' նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցության ներկայացուցիչները, ապա ինչո՞ւ այդ նույն կուսակցության անդամները փաստաթուղթը մերժեցին իրավական հարցերով հանձնաժողովում, Վարժապետյանը պատասխանեց, որ դա այդ հանձնաժողովի անդամների սկզբունքային դիրքորոշումն էր, որի մասին նրանք հայտարարել էին շաբաթներ առաջ:
«Այս որոշումը մեզ համար անակնկալ չէր եւ ոչ մի ձեւով չի կոտրում մեր հույսը եւ ընթացքը երկուշաբթի օրվա համար», - ասաց Վարժապետյանը:
Պաշտոնական Անկարայի խիստ քննադատությանն արժանացած օրինագիծը Սենատում քննարկման կդրվի երկուշաբթի՝ կեսօրից հետո։ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանի խոսքով, այս պահին իրենց ունեցած շփումների եւ հաշվարկների արդյունքներով, հայամետ պատգամավորները կգերակշռեն եւ ի վերջո կկարողանան օրենքի ուժ տալ փաստաթղթին, որը 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
«Իրենք մեծամասությունն են, եւ երկուսը միասնաբար են, եւ որոշ կոնսենսուս գոյություն ունի երկու հոսանքների միջեւ: Սա է, որ մեզ մտածել ու հավատալ է տալիս, որ օրինագիծը կդառնա օրենք», - եզրափակեց Հայ դատի գրասենյակի տնօրենը: