Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա որոշմամբ Հայաստանի ընտրատարածքների քարտեզը որոշակի փոփոխությունների ենթարկվեց:
Պահպանվում են 41 ընտրատարածքները, փոփոխության չի ենթարկվում ըստ մարզերի դրանց բաշխվածությունը, փոփոխությունները վերաբերում են ընտրատարածքներում ընդգրկված բնակավայրերին. այսինքն` մի շարք բնակավայրեր ու համայնքներ մի ընտրատարածքից տեղափոխվում են մեկ այլ ընտրատարածք:
Բանն այն է, որ նախկինում օրինակ` մի մարզի ընտրատարածքում ընդգրկված են եղել հարեւան մարզի կազմում գտնվող, նույնիսկ հեռու գյուղեր ու համայնքներ: ԿԸՀ-ի այսօրվա որոշմամբ դա վերացվում է, քանի որ ամիսներ առաջ փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածը ընտրատարածքը սահմանում է որպես միասնական տարածք, որը «չի կարող ընդգրկել տարբեր մարզերի համայնքներ, իսկ մարզում` ոչ սահմանակից բնակավայրեր»:
«Այստեղ խնդիրը վերաբերում է ընդամենը 1 հանգամանքի` օրենքի պահանջներին լիարժեք համապատասխան դարձնել ընտրատարածքները», - կատարված փոփոխությունները հիմնավորեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
41 ընտրատարածքների նախկին քարտեզը ԿԸՀ-ի 2005 թվականի որոշման համաձայն էր կազմավորված: Ըստ Տիգրան Մուկուչյանի, հանձնաժողովի այսօրվա որոշմամբ, Երեւան քաղաքում փոփոխությունները շատ քիչ են. մի քանի շենքերի ընտրողներ 5-րդ ընտրատարածքից տեղափոխվում են 4-րդ ընտրատարածք` կապված շենքերի դիրքի հետ, եւ 1 ընտրատեղամաս` ավելի քան 1600 ընտրողով, 10-րդ ընտրատարածքից տեղափոխվում է 9-րդ ընտրատարածք:
Ինչ վերաբերում է մարզերին, 9 մարզերից 2-ում` Կոտայքում եւ Սյունիքում, որեւէ փոփոխություն չի արվում: Արագածոտնի մարզի ընտրատարածքներից հանվել են Արմավիրի մարզում գտնվող շուրջ 2 տասնյակ գյուղեր: Նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաեւ Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում համոզված էր, որ ընտրատարածքների քարտեզի փոփոխությունը վկայում է մի բանի մասին. Իշխանությունները որոշել են մեծամասնական ընտրակարգով առաջադրվող իրենց թեկնածուներին եւ քարտեզը նրանց է հարմարեցվում:
«Այս ամբողջ վերաձեւումը նշանակում է մեկ բան. նրանք արդեն որոշել են, թե ով են 41 մեծամասնական թեկնածուն եւ վերաձեւվում են ընտրատարածքները ըստ այդ որոշված թեկնածուների տարածքային ազդեցությունների», - կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչը:
ԿԸՀ նախագահը «շահարկումներ» որակեց ընդդիմադիր ճամբարից հնչեցվող այս կարծիքները, հավելելով. - «Կա Ընտրական օրենսգիրք, կան ամրագրված օրենսգրքի պահանջներ եւ այդ պահանջներին համապատասխան ընտրատարածքների սահմանները պետք է ամրագրվեն: Եթե նման բան առկա լիներ, ինչ-որ տեղ կարելի էր փորձել տրամաբանություն որոնել, մեղադրանքներ հնչեցնել եւ այլն..»:
ԿԸՀ նախկին անդամ, ներկայումս ընդդիմադիր ՀԱԿ-ի անդամ Զոյա Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընտրատարածքային քարտեզի փոփոխությունն անհրաժեշտ էր, որովհետեւ նախկին քարտեզում «բազմաթիվ էին անհեթեթությունները եւ անհարմարությունները», ուստի այդ խնդիրը վաղուց կար: Բայց նա, միաժամանակ, համոզմունք հայտնեց, որ այս տեխնիկական փոփոխությունները ընտրություններն ավելի թափանցիկ չեն դարձնի, որովհետեւ դրանք «կեղծվելու են»:
Խորհրդարանական ուժերը դեռեւս չեն արձագանքում, խոստանալով դա անել քարտեզին ծանոթանալուց հետո:
Իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ եթե որեւէ մտահոգիչ բան նկատեն ընթացքում, անպայման կբարձրաձայնեն:
«Մենք մտնում ենք շատ պատասխանատու փուլ, եւ մեր բոլոր գնահատականները, եզրակացությունները պետք է լինեն ոչ թե մտավախությունների, ենթադրությունների, այլ փաստերի հիման վրա: Երբ որ կլինի փաստ, երբ որ մենք այդ փաստի հիմքում կտեսնենք ուղղորդվածություն, մտահոգություն, մտավախություն` այդ ժամանակ ես վստահեցնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» որեւէ մտահոգություն անպատասխան չի թողնելու», - հայտարարեց ԲՀԿ-ի ներկայացուցիչը:

Your browser doesn’t support HTML5