100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելը հանրաքվեի միջոցով պետք է որոշվի, սակայն իշխող Հանրապետական կուսակցությունը այս պահին հանրաքվե անցկացնելու ծրագրեր չունի, ուրեմն` ընտրակարգը չի փոխվի, համոզված է Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը պնդեց` մեծամասնական ընտրակարգը ընտրությունները կեղծելու ձեւերից մեկն է: Որպես ասվածի ապացույց, Արզումանյանը ներկայացրեց մի օրինակ, որի պարագայում հնարավոր է, որ ընդդիմությունը համամասնական համակարգով հաղթանակ տանի ընտրություններում` ստանալով 70 տոկոս ձայն կամ, այլ կերպ ասած, 63 մանդատ, սակայն խորհրդարանում մեծամասնություն չնվաճի, քանի որ իշխանությունը, այդ նույն օրինակում ստանալով 37 տեղ, միաժամանակ 41 մեծամասնական մանդատ կարող է ստանալ օլիգարխների շնորհիվ եւ ունենալ 68 մանդատ:
«Այսինքն, բացառված է ընդդիմության հաղթանակը այս պարագայում», - վստահ է «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը: - «Եթե իշխանությունն անկեղծ է իր հայտարարություններում, թե ցանկանում է ազատ-արդար ընտրություն անցկացնել, թող փոխի ընտրությունների կարգը եւ քչացնի ընտրակեղծիքը գալիք ընտրություններում»:
Հանրապետական Դավթյանն արձագանքեց` մեծամասնական ընտրակարգը վերացնելն իր բացասական կողմն ունի. - «100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի պարագայում, ըստ իս, առաջիկա խորհրդարան կանցնեն ոչ ավել, քան 3 կուսակցություններ: Մենք արդեն իսկ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրությունների օրինակ ունեցել ենք` դա Երեւան քաղաքի ավագանու ընտրություններն են, եւ ինչպես տեսաք` ընդամենը երեք կուսակցություններ հաղթահարեցին համապատասխան շեմը»:
Ռուսաստանը եւս անցում է կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Այս փոփոխության վերաբերյալ երկու բանախոսները տրամագծորեն տարբեր կարծիքներ ունեն:
«Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնությունը անցել է 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների: Ընտրությունների պատկերը եւ արձագանքները ձեզ հայտնի են: Այնպես որ` 100 տոկոսանոց համամասնական ընտրությունները դեռեւս չեն ապահովում բոլոր այն նպատակները, որ սպասվում են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուց», - կարծիք հայտնեց Արտակ Դավթյանը:
«Նույնիսկ այդպիսի արտառոց կեղծիքների պարագայում չկարողացան [իշխող կուսակցության ներկայացուցիչները] 50 տոկոսը հաղթահարել», - չհամաձայնեց Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով. - «Լավ օրինակ է` արթնացրեց Ռուսաստանի հասարակությանը, եւ վերջապես հույս հայտնվեց, որ Ռուսաստանի քաղաքացիները կսկսեն պայքարել իրենց իրավունքների համար եւ կպարտադրեն, որ ժողովուրդը ձեւավորի իշխանություն»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է վերանայել ընտրատարածքների քարտեզը:
«Ինչպես միշտ` ընտրություններից առաջ մի քանի մականունավոր տղաներով որոշում են ով որտեղից է առաջադրվում եւ համապատասխանեցնում են սահմանները: Եվս մեկ փաստարկ` համամասնականի [օգտին]», - մեկնաբանում է Արզումանյանը:
Արտակ Դավթյանը հակադարձում է. - «Ընտրողների թվաքանակի փոփոխությամբ պայմանավորված` բնական է, որ նաեւ ընտրատարածքների որոշակի փոփոխություններ պետք է կատարվեն»: