«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը պահանջում է, որ օտար լեզուներով հաղորդումները, ֆիլմերը հեռարձակվեն հայերեն համաժամանակյա թարգմանությամբ` ձայնային կամ լուսագրային եղանակով: Օրենքը, սակայն, հաճախ է խախտվում` հատկապես ռուսերեն լեզվի կիրառմամբ:
Վերջերս քննարկումներ ծավալվեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայկական տարբերակի շուրջ: Հաղորդման տոնական թողարկմանը մասնակցում էին հայ քաղաքական գործիչներ` պատգամավորներ եւ նախարարներ, ովքեր ամբողջ խաղի ընթացքում խոսեցին եւ հարցերին պատասխանեցին ռուսերեն` այդպիսով խախտելով օրենքը:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայկական տարբերակի գլխավոր պրոդյուսեր Կարեն Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր ռուսալեզու հաղորդումից բողոքները «պարապության եւ ալկոհոլի օգտագործման հետեւանքներ են». - «Նոր Տարուց հետո զբաղվելու բան չկա: Խմել էին… քաղաքական դաշտում սպասվող այդ ակտիվությունը դեռ չկար, մի բանով պիտի զբաղվեին` զբաղվում են էլի»:
«Այն աղբը, զիբիլը` իրենց սերիալներով ու այսպես կոչված հումորիստական ծրագրերով, ընդհուպ մինչեւ հայհոյանքը եթերում… թող մի հատ այդ հարցը լուծեն ովքեր մեծ աղմուկ են բարձրացրել «Ֆեյսբուք»-ում կամ չգիտեմ որտեղ», - հավելեց նա` հարցնելով. - «Իրենց հաճելի՞ է, որ իրենց երեխաները հայհոյանք են լսում երեկոյան ժամը 6-ին»:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է: Սակայն դա չի տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:
Կարեն Քոչարյանը հայտարարեց, որ օրենքին քաջատեղյակ է, եւ իր կողմից այս մասով խախտումներ չեն եղել, քանի որ, նրա խոսքով` հաղորդումը հենց ազգային փոքրամասնությունների համար է. - «Ես անում եմ ըստ օրենքի: Ես օրենք չեմ խախտում: Ըստ օրենքի` թույլատրվում է 20 տոկոս հաղորդումներ ազգային փոքրամասնությունների համար: Ես անում եմ ազգային փոքրամասնությունների համար: Այլ հարց է, որ դա հետաքրքրում է նաեւ մարդկանց, իրենք նայում են»:
Հարցին, թե հաղորդմանը մասնակցող պետական պաշտոյաները արդյոք գիտեին, որ մասնակցում են ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հաղորդմանը, Կարեն Քոչարյանը պատասխանեց. - «Ոչ, չեն իմացել: Եթե հետաքրքրեր` կհարցնեին, ես էլ կասեի»:
Եթեր հեռարձակվող օտար լեզվով ֆիլմերից եւ հաղորդումներից դժգոհողները սա օտարման հերթական օրինակ են դիտարկում:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հիմնադիր անդամ Գարեգին Չուքասզյան. - «Ես կարծում եմ, որ այն խորթացումը, օտարումը եւ այն ցինիզմը, որով այդ ամեն ինչը արտահայտվում է, խոսում է այն մասին, որ այս մարդիկ լրիվ կտրել են կապը իրենց ժողովրդի հետ, օտարվել են իրենից»:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի պրոդյուսերն ասում է, որ ինքը դեմ չէ հաղորդման հայերեն տարբերակին, հաղորդման կանոններն էլ արտոնագրով չեն արգելում հայերեն խաղալ: Նշենք, որ Վրաստանում, օրինակ, խաղը վրացերեն է հեռարձակվում: Այս առնչությամբ Գարեգին Չուքասզյանը խաղի գիտակներին առաջարկեց հենց խաղի շրջանակներում մի հարցի պատասխանել` որպես հնչեցվող ինտելեկտուալ հարցերից մեկը. - «Ինչո՞ւ հարեւան երկրում այդ նույն հաղորդումն անցկացվում է ուրիշ լեզվով, եւ ինչո՞ւ է այդ լեզվով անցկացվում»:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն իր պատասխան ասաց, թե ՀՌԱՀ-ը այս հարցում մասնագիտացված մարմինը չէ, իրենք չեն ցանկանում մտնել այլ մարմինների իրավասությունների դաշտ` նկատի ունենալով Լեզվի տեսչությունը, եւ միայն եթե տեսչության լծակները բավարար չլինեն հարցը լուծելու համար, նախադեպի կրկնման դեպքում կարող են դիմել իրենց:
Մինչդեռ, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, իր հերթին, հերքեց, թե եթերի լեզվին հետեւելն իրենց գործառույթն է. - «Օրենքով հեռուստատեսության եւ ռադիոյին առնչվող բոլոր խնդիրների պատասխանատվությունը վերահսկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը»:
Բացի այդ, Երիցյանի խոսքով` գոյություն չունեն պատասխանատվության ենթարկելու ամրագրված նորմեր. - «Ցավոք, այդ պատասխանատվության հոդվածները գոյություն չունեն: Մինչեւ հիմա սահմանված են խախտման դեպքերը, բայց պատասխանատվություն որեւէ օրենքում չի սահմանված»:

Your browser doesn’t support HTML5