ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամի կարծիքով, կուսակցական համամասնական ցուցակում խոշոր ձեռներեցներ չպետք է լինեն։
«Ես ենթադրում եմ, որ խոշոր ձեռներեցները համամասնական ցուցակներում պետք է իրենց տեղը զիջեն ավելի քաղաքական ուղղվածության գործիչների», - օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցական գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ - «Որեւէ որոշում չկա, բայց կա այն հասարակական պահանջը, որը առկա է, եւ կա նաեւ Հանրապետության նախագահի դիրքորոշումը։ Եվ սա, կարծում եմ, կարձանագրվի նաեւ մեր կուսակցական վերադաս մարմինների որոշումների մեջ», - հավելեց Մինասյանը։
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ընդգծեց, որ խոշոր գործարարների դերը պակաս կարեւոր չէ պետության զարգացման մեջ, սակայն դա, ըստ նրա՝ «ուրույն դաշտ է»։ Գագիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար օրինակելի է «այն մոդելը, որը ընդունված է արեւմտյան քաղաքակիրթ երկրներում»։
Այն, որ Հանրապետականը մտադիր է նոր Ազգային ժողովում կրճատել իր խմբակցության անդամ հանդիսացող գործարար պատգամավորների թիվը, լրատվամիջոցներում ավելի հաճախ սկսեցին գրել նախագահ Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում ունեցած ելույթից հետո։
«Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից», - իր ելույթում ասել էր նախագահը ու հավելել, որ պետությունը եւ գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ։
Ըստ Գագիկ Մինասյանի, Սերժ Սարգսյանի ասածը գործարարության եւ պետական համակարգի տարանջատման մասին «շատ կարեւոր ազդակ էր բոլոր այն գործիչներին, որոնք իրենց տեղը տեսնում են տնտեսության մեջ եւ փորձում են միաժամանակ նաեւ քաղաքական դաշտում իրենց դերակատարությունն ունենալ»:
«Ընդհանրապես արեւմտյան աշխարհում այս երկու ուղղություններով գործունեությունը միաժամանակ չի խրախուսվում: Եվ զարգացման այն փուլը, որում գտնվում է Հայաստանը, այլեւս թույլ է տալիս այս խնդիրները հստակ դնել եւ լուծել: Եվ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ես կարծում եմ, որ հանրապետության նախագահի այս թեզը ընդունելի եւ կիրառելի կլինի նաեւ այլ քաղաքական ուժերի համար», - նշեց Մինասյանը:
ՀԱԿ ընդդիմադիր միավորմանն անդամակցող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, սակայն, կասկածում է, թե Հանրապետականի համամասնական ցուցակում խոշոր ձեռներեցներին չընդգրկելը կարող է իրավիճակ փոխել: Նրա խոսքով, բոլոր այդ չընդգրկված գործարարնները Ազգային ժողով կմտնեն մեծամասնական ընտրակարգով, եւ վիճակը կմնա նույնը:
«Դրա համար մենք մեծամասնականը առաջարկում ենք հանել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանուկյանը` շարունակելով. - «Եվ դա փոքր ընդամենը մի քայլ է այդ ճանապարհին: Դրանով չեն լուծվելու բոլոր խնդիրները… Ես չեմ հավատում, որ կոալիցիոն ուժերը գալու են այդ կետը ընդունելուն, դա լինելու է միայն ժողովրդի ճնշման արդյունքում»:
Հիշեցնենք, որ օրերս` դեկտեմբերի 27-ին, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով իշխանություններին առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Այս նախաձեռնությունը ողջունեց նաեւ ՀԱԿ-ը:

Your browser doesn’t support HTML5