«Մենք մեր հողը չենք տա հանքի համար»
Your browser doesn’t support HTML5
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները՝ գյուղապետի գլխավորությամբ, ինչպես նաեւ բազմաթիվ բնապահպաններ դեկտեմբերի 29-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով անվավեր ճանաչել գյուղի հողատարածքները գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումը: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: