Երեւանյան երկու շուկաներում տավարի մսի անվան տակ ձիու միս է վաճառվել:
Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը ասաց, որ հայտնաբերել են սատկած կենդանու մսի վաճառքի դեպքեր:
Ձիու միսը վաճառվել է Խորենացու փողոցի մսի շուկայում (Գումի շուկայի հարեւանությամբ) եւ Կոմիտասի շուկայում: Մսավաճառները տուգանվել են:
«Բոլոր տաղավարները տարաբնույթ խախտումների պատճառով տուգանվեցին: Ընդհանուր տուգանքի չափը կազմեց 2 միլիոն դրամից մի փոքր ավելի, որից ամենաշատը մի տաղավարի` 400 հազար դրամ, որտեղ հայտնաբերվել էր ձիու միս», - ասաց Պիպոյանը:
Նրա խոսքով, Կոմիտասի շուկայում, որտեղ նույնպես ձիու միս էր վաճառվել, շատ էին նաեւ դեպքերը, երբ միսը վաճառվում էր առանց ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ սառեցրած միսը վաճառվում էր թարմի փոխարեն:
«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենդանական ծագման հումքը մինչեւ իրացման փուլ մտնելը անվտանգության ցուցանիշների հանդեպ ստուգվում է: Խախտումներն ավելի շատ են լինում, երբ փորձ է արվում սառեցված միսը վաճառել թարմի փոխարեն», - ասաց նա:
Խորենացու փողոցի մսի շուկայում, սակայն, շատ վաճառակետերում միսը սառնարաններում չէր: Պատճառաբանությունները տարբեր էին. «Սառնարանը նոր է փչացել», «Շուկայում թույլատրվում է», «Թարմ միսը սառնարան չի կարելի դնել», «Հիմա ցուրտ է» եւ այլն:

Your browser doesn’t support HTML5