Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` կոչ անելով խոչընդոտել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը ֆրանսիական խորհրդարանի կողմից։
«Այդ օրինագծի ուղղակի թիրախն է Թուրքիայի Հանրապետությունը, թուրք ժողովուրդը եւ Ֆրանսիայում ապրող թուրքական համայնքը, եւ այն թշնամական է», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սարկոզիին գրել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը զգուշացրել է, թե օրինագծի ընդունումը «անուղղելի» վնաս կհասցնի ֆրանս - թուրքական հարաբերություններին, «լուրջ հետեւանքներ կունենա Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի առումով»։
Ֆրանսիայի իշխող «Ժողովրդական շարժում միություն» (UMP) կուսակցության ներկայացրած օրինագիծը առաջարկում է սահմանել մեկ տարվա բանտարկություն եւ 45 հազար եվրոյի տուգանք Հայոց ցեղասպանության իրականությունը ժխտողների համար։ Ֆրանսիայի Ազգային ժողովում փաստաթղթի քննարկումը նախատեսված է եկող շաբաթ։
Երեկ Թուրքիան սպառնացել էր օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայից ետ կանչել իր դեսպանին։