Թուրքիան սպառնում է ետ կանչել Ֆրանսիայից իր դեսպանին, եթե այդ երկրի խորհրդարանը հաջորդ շաբաթ հավանություն տա Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծին։ Այդ մասին «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Էնգին Սոլակօղլուն՝ ընդգծելով, որ այդ քայլը անուղղելի հետեւանքներ կունենա երկկողմ հարաբերությունների համար։
«Պաշտոնական Անկարան դա կդիտարկի որպես թշնամական քայլ Ֆրանսիայի իշխանությունների կողմից, եւ կսառեցնի Ֆրանսիայի կառավարության հետ համագործակցությունն ու բոլոր համատեղ ծրագրերը», - ասել է դեսպանը, ով պատրաստվում է հաջորդ շաբաթ՝ օրինագծի քննարկումից առաջ, անորոշ ժամանակով հայրենիք վերադառնալ։
Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Կասկածից վեր է, որ մենք անպատասխան չենք թողնի որեւէ երկրի առաջնորդի, կառավարության կամ խորհրդարանի կողմից Թուրքիային ու թուրք ժողովրդին վիրավորելու փորձը», - «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է Դավութօղլուն։ Վերջինս նաեւ պնդել է, թե այդ օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան հակասում է իր իսկ սկզբունքներին` խոսքի ազատության վերաբերյալ, եւ «կրկին Եվրոպա է բերում միջնադարյան մտածելակերպը»։ Վերջինս նաեւ պնդել է, թե այդ օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան հակասում է իր իսկ սկզբունքներին` խոսքի ազատության վերաբերյալ, եւ «կրկին Եվրոպա է բերում միջնադարյան մտածելակերպը»։
«Ֆրանսիայի այս քայլը կարող է նոր դոգմա ստեղծել պատմության վերաբերյալ, որը ժխտում է այլընտրանքային կարծիքները։ Սա միջնադարին բնորոշ մտածելակերպ է, եւ դրան վերադառնալը վտանգավոր զարգացում է Եվրոպայի համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք` օրինագիծը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար սահմանում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք։ Դրա վերջնական ընդունման շուրջ քննարկումները Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսված են հաջորդ շաբաթ։ Մինչ այդ` հաջորդ երկուշաբթի, Փարիզ կժամանի թուրքական խորհրդարանի պատվիրակությունը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրի գլխավորությամբ, որը, ըստ պաշտոնական աղբյուրների, Փարիզին կբացատրի` ինչ վնաս կարող է հասցնել օրինագծի ընդունումը թուրք - ֆրանսիական հարաբերություններին։
Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ կոչ էր արել Թուրքիային ճանաչել 1915 թվականի հայերի ցեղասպանությունը եւ խոստացել էր ֆրանսահայ համայնքին` աջակցություն հայտնել այն ժխտելու համար պատիժ սահմանող օրինագծին։