«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի վերաբերյալ խորհրդարանում ուրբաթ օրը լսումներ անցկացվեցին:
Լսումներին ներկա էին բնապահպանության նախարարը, պատգամավորներ եւ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը նշեց, որ լսումներին հրավիրվել էր նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, սակայն հարգելի պատճառով նա բացակայում է: Բնապահպանները այդ լուրն ընդունեցին ծափահարություններով:
Գործող օրենքով փաստաթղթերի փորձաքննության ժամկետները լիազոր մարմինը իրավունք ուներ երկարաձգել մինչեւ 180 օր: Այդ ժամկետները կրճատվել են եւ դարձել 90 օր: Բնապահպանները կասկածում են, որ այդ փոփոխությունը նպատակ ունի հանրային լսումներից խուսափելու ճանապարհներ բացել: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նրանք առաջարկեցին հետ կանչել նախագիծն ու մշակել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին նոր օրենք:
«Հիմնազուրկ օրենք է, չկա կիրառման կարգը, այն, որ ասվում է, որ հստակեցված է կարգը, որ այս կամ այն փաստաթղթերն են ուզելու, դա շատ քիչ է», - ասաց բնապահպան-փորձագետ Արման Վերմիշյան:
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը իր ելույթում եւ նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ օրենքը փորձում են հապճեպ ընդունել այն դեպքում, երբ այն բազմաթիվ բացեր ունի, եւ այս տեսքով ձեռնտու է միայն գործարարներին:
«Այս օրենքում պարագայում մտավախություն կա, որ սա կարող է պայմանավորված լինել նաեւ բնապահպանական ոլորտին առնչվող այլ օրենքների նախագծերի հետ միասին ամբողջական ընդունելու: Միգուցե այդ պատճառով են ուզում հապճեպ ընդունել: Բայց ընդունել անորակ օրենքն ու հետո դրա ձեռքը կրակը ընկնե՞լ», - հարցնում է Խաչատրյանը:
Լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հերքեց այդ տեսակետը: Նրա կարծիքով հանրապետությունում մինչ այժմ ոչ մի փորձաքննական եզրակացություն չի անտեսվել:
«Այդ տրամաբանությունը ես չեմ ընդունում, որովհետեւ նույն հաջողությամբ կարելի է ցանկացած մեկնաբանություն էլ անել: Օրենքը պետք է լինի, մենք էլ ձեզ հետ միասին պետք է օրենքը կիրառելի դարձնենք, հետեւենք եւ վերահսկողություն եւ հանրային հսկողություն իրականացնենք, որպեսզի օրենքները գործեն: Կոնկրետ շրջակա միջավայրի փորձաքննության տեսանկյունից մենք բավականին լուրջ առաջընթաց ունենք, եւ չկա մի որեւիցե փորձ, երբ փորձաքննական մարմնի եզրակացությունը անտեսվի եւ այլ գործառույթներ իրականացվի: Նման խնդիր չկա», - ասաց նախարարը:
Ի դեպ, բնապահպանության նախարարը ԱԺ լսումների դահլիճից դուրս եկավ հենց այն պահին, երբ ելույթ էր ունենում բնապահպան-փորձագետ Արման Վերմիշյանն ու ներկայացնում էր բնապահպան ակտիվիստների դեմ կարծիքներն ու առաջարկությունները: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է նախարարը պատրաստվում լսել եւ հաշվի նստել այլ կարծիքների հետ, երբ օրենքի հակառակորդների ելույթին ներկա չէ, Հարությունյանը պատասխանեց, որ հատուկ այդ պահին չէր նախատեսում լքել դահլիճը:
«Առաջարկները մենք լսում ենք, մեր մասնագետները ներսում են, եւ ես ոչ թե դուրս եկա, ինձ ուղղակի դուրս հրավիրեցին, որպեսզի խոսեմ», - ասաց նախարարը:
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հարցին, թե ինչո՞ւ է օրենսդիրը շտապում օրենքում փոփոխություններ կատարել, ո՞րն է նրա շահը, բնապահպանության նախարարության վարչության պետ Ջուլիետա Ղլեչյանը պատասխանեց, որ բնապահպանները միայն քննադատում են եւ կոնկրետ առաջարկություններով երբեք հանդես չեն գալիս:
«Ընդհանրապես Հայաստանում ամեն ինչ շատ արագ են ուզում անել, որովհետեւ կարծես թե աշխարհի վերջն է, նոր սեփականություններ, հանքեր, անտառներն են ուզում ոչնչացնել..., բնապահպանության նախարարությունը ներկա է հիմա, փորձաքննության մասին եք խոսում, «ԳեոՊրոՄայնինգ»-ը այսօր, խախտելով օրենքը, խտանյութեր է մանրացնում, փորձաքննություն չի անցել, ինչո՞ւ չեք կանգնեցնում: Սա մի օրինակ է, ուղղակի ուզում եմ իմանալ, ինչո՞ւ չեք դադարեցնում այդ ընկերության աշխատանքը, ինչի՞ն է պետք է այս օրենսդրությունը փոփոխել, երբ օրենքը ընդհանրապես չի գործում», - հարցրեց Էդիկ Բաղդասարյանը:
«Մեր շահը բնությունն է, եւ եթե ձեզ բոլորիդ թվում է, թե մենք բնության միակ թշնամին ենք, ու դուք էլ բնությունը պաշտպանողն եք, ներողություն, դուք սխալվում եք: Դուք, իմիջիայլոց, ասեմ, մի առաջարկություն անգամ չեք արել», - պատասխանեց Ղլեչյանը:
«Դուք նույնիսկ մեր հրապարակումներին պատասխան եք տվել, ու ասում եք, որ առաջարկ չունեք: Լավ կլինի կարդաք, 3 հատ հոդված կա «Հետք»-ում դրված, որոնցից մեկին նույնիսկ պատասխանել եք, ո՞նց տեղյակ չեք», - պատասխանեց «Հետք»-ի խմբագիրը:

Your browser doesn’t support HTML5