Անցած տարվա համեմատությամբ գործազրկության ամսական մակարդակը, ինչպես եւ աշխատանք փնտրողների կամ նպաստառուների թիվը, պաշտոնական տվյալներով, նվազել են:
Ըստ Զբաղվածության պետական ծառայության, երկրում գործազուրկները կազմում են ընդամենը մոտ 84 հազար մարդ` անցյալ տարվանից 13.1 տոկոսով պակաս: Սակայն Աշխատանքի միջազգային կազմակերպությունը գործազրկությունը Հայաստանում հաշվարկում է 19 տոկոս` գրեթե 13 տոկոսով ավելի:
Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Զբաղվածության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը այդ տարբերությունը հետեւյալ կերպ բացատրեց. - «Սովորաբար գործազուրկների թիվը Զբաղվածության ծառայության տվյալներով, դա հաշվառված այն մարդկանց թվաքանակով է, ովքեր դիմել են աշխատանք փնտրելու համար եւ ստացել են գործազուրկի կարգավիճակ: Իհարկե, կան մարդիկ, որ չեն դիմել եւ չեն ստացել այդ կարգավիճակը: Դրա համար, ասենք, այլ մեթոդաբանությամբ իրականացվում է տնային տնտեսությունների հետազոտություն, որտեղ հիմնական հարցադրումը արվում է, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում փնտրե՞լ եք աշխատանք.. նման հարցեր են, եւ դրանք բերում են այսպիսի տոկոսներ»:
Փաստորեն Հայաստանում գործազուրկների թիվը հաշվարկում են ըստ նրա, թե քանի մարդ է դիմել աշխատանք գտնելու համար եւ հաշվառվել որպես գործազուրկ Զբաղվածության պետական ծառայությունում:
Համաձայն նույն աղբյուրի` այս տարի գործազրկության նպաստ ստացողների թիվը նույնպես նվազել է գրեթե 25 տոկոսով եւ հիմա հանրապետությունում այդ նպաստից օգտվում է մոտ 16 հազար մարդ: Սիմոնյանը նշեց, որ իրենք խստացրել են նպաստ ստանալու պայմանները:
Հիշեցնենք, կառավարության որոշմամբ գործազրկության ամսական նպաստն ընդամենը 18 հազար դրամ է կազմում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այն գործազուրկները, որոնք այլեւս որպես այդպիսին չեն հաշվառվում աշխատա՞նք են գտել, թե՞ արտագաղթել են երկրից, Արտակ Սիմոնյանը արձագանքեց, թե աշխատանքի բացակայությունը կարող է դառնալ արտագաղթի պատճառ. - «Միգրացիայի հիմնական խնդիրը ոչ թե աշխատանքի, այլ արժանապատիվ աշխատանքի բացակայությունն է»:
Մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալություններում, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին, որ իրենք հակառակ միտումն են նկատում:
«Ազատություն» ռադիոկայանը նաեւ հարցի շուրջ հարցախույզ է անցկացրել Երեւանի փողոցներում:

Your browser doesn’t support HTML5