Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Ոստիկանության Երեւանի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ Միհրան Քեշիշյանը փախուստի մեջ է, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Քեշիշյանը կասկածվում է 13 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ` միջնորդների միջոցով մի քաղաքացու քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Միհրան Քեշիշյանը գործում ներգրավված է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, բայց, ըստ Հատուկ քննչական ծառայության, Էրեբունու փոխոստիկանապետը թաքնվում է քննությունից, եւ նրա գտնվելու վայրն անհայտ է:
Պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնատար անձին կաշառք տալու (կաշառք տվողները համարվում են հանցակիցներ) փաստի առիթով քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 5-ին` Հայաստանի քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախնական տեղեկություններով` գործը կապված է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող մի դատապարտյալի հետ։ Այդ դատապարտյալին մի քանի անձանց կողմից թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ Էրեբունու ոստիկանության քննչական բաժինը քննություն է իրականացրել, որը դադարեցնելու նպատակով ինչ-որ անձինք դիմել են ոստիկանության շտաբի մի աշխատակցի, նա էլ, իր հերթին, Քեշիշյանին` որպեսզի միջնորդի, վերջինս էլ 13 հազար դոլար է պահանջել: Շտաբի աշխատակիցը եւս գործով անցնում է:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղալեչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող այդ դատապարտյալին թմրանյութ փոխանցելու փաստը իրենց մոտ արձանագրված եղել է, եւ նյութերն ուղարկվել են Ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ, եւ հավելեց, որ մանրամասները վարույթն իրականացնող մարմինը` տվյալ դեպքում Հատուկ քննչական ծառայությունը կարող է պարզել:
«Հին աշխատող է [Միհրան Քեշիշյանը], եւ ինձ համար շատ զարմանալի է, որ նման հիմար քայլի է գնացել` ոստիկանին ոչ հարիր, զբաղվել միջնորդությամբ... Նման միջնորդությամբ զբաղվելը շատ վատ բան է, եւ կպատժվեն ամենայն խստությամբ` ե՛ւ նա, ե՛ւ ով իր հետ նման բաներ կատարած լինի», - ասաց Ներսես Նազարյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ազատվե՞լ է արդյոք Միհրան Քեշիշյանը Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից, Երեւանի ոստիկանապետը պատասխանեց, որ դեռեւս «ազատման հրաման չի եղել»։
«Եթե մեղքն ապացուցվի, իհարկե, միանշանակ նա կվերցվի կադրերի ռեզերվի տակ, այնուհետեւ կհեռացվի համակարգից` ոչ միայն կազատվի։ Եթե ապացուցվի մեղքը, նա կհեռացվի միանշանակ», - ասաց Ներսես Նազարյանը:
Ի դեպ, Քեշիշյանը ամիսներ առաջ որպես տուժող անցնում էր նախկին բռնցքամարտիկ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` մի՞թե սա նման առաջին դեպքն է, Երեւանի ոստիկանապետը պատասխանեց, որ հայտնաբերվող եւ փաստարկվող ցանկացած դեպք պատժվում է:
Նազարյանը ասաց, որ ուղիղ կապ չի տեսնում ոստիկանապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակման եւ այս դեպքի բացահայտման հետ:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 1-ից ոստիկանապետի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Գասպարյանը լուրջ փոփոխություններ է սկսել ոստիկանական համակարգում, ինչը որոշ դեպքերում ուղեկցվում է նաեւ պաշտոնանկություններով եւ վերադասավորումներով: Այսօր հայտնի դարձավ համակարգի եւս 4 պաշտոնյաների պաշտոնանկության եւ կադրերի ռեզերվ ուղարկվելու մասին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Ներսես Նազարյանն ասաց, որ համակարգում լարվածություն չկա, նորմալ աշխատանքային մթնոլորտ է: Խոսելով նոր ոստիկանապետի կողմից իրականացվող կադրային փոփոխությունների մասին, Նազարյանն ասաց. - «Դա իր իրավասության մեջ է մտնում եւ իրեն ավելի լավ է երեւում դա: Կան պաշտոններ, որոնք իր ուղիղ ենթակայության տակ են եւ պետք է այնտեղ ղեկավարեն մարդիկ, որոնց ինքը վստահում է, եւ որոնք այդ լուծը կարող են քաշել »:
Հարցին, թե համոզվա՞ծ է, որ Վլադիմիր Գասպարյանը կբարեփոխի ոստիկանական համակարգը, ոստիկանության Երեւանի վարչության պետը պատասխանեց.- «Իհարկե. ինքն այն մարդն է, որը բոլոր ոլորտներում աշխատել է` կրտսեր օպերլիազորից բռնած, քննիչից բռնած, միլպետ, ռեգիոնի պետ …բոլոր պաշտոնները զբաղեցրել է, եւ բոլորն էլ իրեն կօգնեն մասնագիտական առումով»:
Հարցին, թե իր կարծիքով Գասպարյանը նախորդից` Ալիկ Սարգսյանից ավելի լա՞վ կաշխատի, Ներսես Նազարյանը պատասխանեց. - «Մի քիչ սոլիդ չէ այդ հարցին պատասխանել: Յուրաքանչյուրն իր ոճն ունի, նախկինինը տեսանք, հիմա կտեսնենք նաեւ իրենը, եւ արդեն դուք ինքներդ էլ կարող եք համեմատություն անել: Նախկին ոստիկանապետի օրոք էլ ցուցանիշները նորմալ են եղել»:
«Հնարավո՞ր է կադրային փոփոխությունները նաեւ Ձեզ առնչվեն» հարցին, Նազարյանը պատասխանեց. - «Ի՞նչ իմանամ, չեմ կարող ասել, դեռ աշխատում եմ իմ տեղում, դեռ բողոքներ չկան ինձանից: Երբ կգտնեն հարմար, որ ես ուրիշ տեղ եմ պետք, կգնամ կաշխատեմ այնտեղ: Իսկ ո՞վ է ասում, որ անվերջ պետք է այստեղ աշխատեմ: Ժամանակը ցույց կտա»:
Նազարյանն ասաց` նոր ոստիկանապետի հետ ընկերական հարաբերությունների մեջ է:
«Նոր ոստիկանապետի հետ շատ լավ ընկերներ ենք մենք դեռ 80-ական թվականներից», - ասաց նա:

Your browser doesn’t support HTML5