Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը գոհ է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանի աշխատանքից: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ Սարգսյանը պաշտոնանկ չի արվել, այլ ոստիկանապետի պաշտոնից տեղափոխվել է մեկ այլ պաշտոնի:
«Ես բարձր եմ գնահատել Ալիկ Սարգսյանի աշխատանքը, մշտապես այս ընթացքում էլ ասել եմ, որ նրա պաշտոնավարման շրջանում ոստիկանությունը բավական բաց եւ թափանցիկ է աշխատել, եւ առհասարակ, կարծում եմ, նաեւ մեր հասարակության կարծիքը ոստիկանության հանդեպ ավելի դրական է դարձել», - ասաց Շարմազանովը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե եթե իշխող կուսակցությունը գոհ էր Ալիկ Սարգսյանի աշխատանքից, ապա ինչո՞ւ որոշվեց նրան ազատել այդ պաշտոնից, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ուժային կառույցների ղեկավարների նշանակման կամ այլ պաշտոնի տեղափոխման հարցերը իշխող կուսակցությունը չի քննարկում: Այս որոշումները կայացնում է բացառապես նախագահ Սերժ Սարգսյանը` ըստ Սահմանադրությամբ նրան վերապահված լիազորությունների, եւ Ալիկ Սարգսյանի պարագայում եւս որոշումը նախագահինն է եղել:
«Յուրաքանչյուր քաղաքական կամ պետական գործիչ նշանակվում է այն պաշտոնին, որտեղ ինքը ավելի նպատակահարմար է, իսկ այդ իմաստով ղեկավարը միայն քաղաքական թիմի ղեկավարն է` հանրապետության նախագահը, եւ նա շատ ավելի լավ է պատկերացնում` ով որտեղ տվյալ պահին ճիշտ ծառայություններ կմատուցի հանրությանը», - ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնում պաշտպանության արդեն նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի նշանակմանը, Էդուարդ Շարմազանովը հույս հայտնեց, որ Գասպարյանն էլ կձգտի «բարձր պահել» ոստիկանության հեղինակությունը, եւ այդ ներուժը նրա մեջ նկատելի է:
Հիշեցնենք` Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությանը նախորդել էր Կարեն Կարապետյանի հրաժարականը Երեւանի քաղաքապետի պաշտոնից: Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ այսօր հայտարարեց, որ առաջիկայում նոր պաշտոնանկություններ են սպասում, ուստի «Ազատություն» ռադիոկայանը փորձեց Էդուարդ Շարմազանովից ճշտել, թե ինչո՞վ են պայմանավորված կադրային այս փոփոխությունները:
«Դա աշխատանքային պրոցես է: Քաղաքական համակարգը, նաեւ պետական համակարգը կենդանի օրգանիզմ է, եւ այստեղ որեւէ զարմանալու խնդիր չկա», - ասաց Շամազանովը` հավելելով, թե չի կարծում, որ սա ինչ-որ կապ ունի առաջիկա ընտրությունների, ինչպես նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերից ազատվելու հետ:
Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չէր ուզում որեւէ կապ տեսնել կադրային այս փոփոխությունների եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջեւ` այդ հրաժարականներն ու պաշտոնանկությունները ընդամենը համարելով աշխատանքային գործընթաց:
«Ընտրություններին դեռեւս բավական ժամանակ կա, խորապես ուզում եմ համոզված լինել, որ դրա հետ կապել դա չարժե», - ասաց Բոստանջյանը:
Մինչդեռ խորհրդարանում ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ այս պաշտոնանկությունները միանշանակորեն կապված են առաջիկա ընտրությունների հետ: Ըստ պատգամավորի` իշխանությունը իր համար վստահելի մարդկանց է նշանակում այն առանցքային պաշտոններում, որոնք մեծ ազդեցություն են ունենալու իշխող կուսակցության համար ձայներ ապահովելու, նաեւ ընտրությունները կեղծելու գործընթացում, քանի որ իշխանությունները գիտակցում են, որ հենարան չունեն ժողովրդի մեջ:
«Գնաճը, աշխատավարձի չբարձրանալը, արտագաղթը… այս ամենը միանշանակ ասում են, որ իշխանությունները չեն կարող վստահություն ունենալ հասարակության մոտ, եւ իրենք բացառապես զարտուղի ճանապարհներով է, որ փորձելու են իրենց իշխանությունը վերարտադրել», - ասաց Մարտիրոսյանը:
Արտախորհրդարանական ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը իշխանական ճամբարում ստեղծված իրավիճակը չի համարում ընտրությունների նախապատրաստում: Նրա կարծիքով` տապալված ու ձախողված իշխանությունները ցայտնոտային վիճակում են եւ ոչ տրամաբանական քայլեր են անում:
«Իրենք էլ չեն ջոկում` ինչ են անում: Եթե Ալիկ Սարգսյանը չգիտի, թե ինչու են իրեն հանել, գոնե Հանրապետական կուսակցությունում ոչ մեկը չգիտի, թե Կարեն Կարապետյանին ինչու հանեցին... Անտեղյակության, անհաղորդ լինելու, մի անորոշության մթնոլորտ է ամբողջ քաղաքական դաշտում: Մի հոգի է հարցերը լուծում եւ այդ մի հոգին էլ շփոթված է», - ասաց Արամ Մանուկյանը:
Մանուկյանը վկայակոչեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում հնչած այն կանխատեսումը, թե այս հրաժարականներին շատ շուտով հետեւելու են բազմաթիվ այլ խայտառակ պաշտոնանկություններ, բանը կարող է նույնիսկ հասնել տուրուդմփոցի, որովհետեւ արդեն սա խորտակվող իշխանություն է, իսկ խորտակվող իշխանության խնդիրը մեղավորներ փնտրելն է հենց իրենց ներսում:
«Պրոբլեմները շատանում են իշխանության ներսում, եւ սկսում են մեղավորներ փնտրել եւ այդ մեղավորներին պատժել, մենք հիմա այդ պրոցեսի ակտիվ շրջանում ենք եւ այն դեռ կշարունակվի», - ասաց նա:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրավիճակի ամենալավ հանգուցալուծումը կլինի հենց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Your browser doesn’t support HTML5