Կենտրոնական բանկի տվյալները ցույց են տալիս, որ հուլիս ամսից մինչ այսօր դոլարի փոխարժեքը գնալով բարձրացել է եւ այսօր գրանցել տարվա մեջ ամենաբարձր փոխարժեքը`կազմելով 378.5 դրամ ԱՄՆ 1 դոլարի դիմաց:
Անցած տարվա հոկտեմբերին դոլարի փոխարժեքը 359 դրամ էր` մոտ 20 դրամով պակաս:
Վերահսկիչ պալատի առաջին նախագահ Աշոտ Թավադյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրամի արժեզրկումը սահուն է կատարվում, ինչը բավականին դրական միտում է:
«Կենտրոնական բանկը, հաշվի առնելով, որ մենք չունենք մեծ գնաճ, այնքան ակտիվ ինտերվենցիաներ չի անում, եւ ճիշտ է անում», - վերլուծելով դրամի արժեզրկման պատճառները, մասնավորապես, ասաց Թավադյանը՝ եւ հավելեց․ - «Չմոռանանք, որ հանրապետության նախագահը ցածր գնաճի հետ միասին որպես առաջին խնդիր նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը, հատկապես արտահանմանը կնպաստի դանդաղ ու կայուն արժեզրկումը»։
Թավադյանի խոսքով` դրամի արժեզրկումը նպաստում է արտահանմանը, մրցունակ է դարձնում մեր արտադրանքը: Իհարկե, դա ներմուծման համար բարենպաստ չէ, սակայն մյուս կողմից կարող է խթանել տեղական արտադրությունն եւ տեղական ապրանքները մրցունակ դարձնել հայաստանյան շուկայում:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրամի արժեզրկումը պայմանավորեց մի շարք այլ գործոններով, որոնց շարքում կարեւորեց տրանսֆերտների հոսքի նվազումը։
«Դեռեւս չի վերականգնվել տրանսֆերտների հոսքի այն մակարդակը, որ մենք ունեցել ենք նախաճգնաժամային շրջանում», - ասաց ԿԲ նախկին նախագահը։
Բագրատ Ասատրյանը հույս հայտնեց, որ Կենտրոնական բանկը կպահպանի ներկայիս իրավիճակը, որի պայմաններում դրամը դանդաղորեն արժեզրկվում է եւ չի դիմի արտարժույթի վաճառքի միջոցով դրամի եւ գնաճի մակարդակի պահպանմանը:
Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկի նախկին նախագահը ասում է․ - «2011 թվականը գուցե տնտեսական ընդհանուր ցուցանիշներով վատ տարի չհամարես՝ ի վերջո 4.5 տոկոս տնտեսական աճ, 7-8 տոկոս գնաճ՝ վատ չէ։ Բայց իրական արդյունքները պետք է ուղղակի ծանր գնահատենք։ Արդեն տեսանելի է, որ 2011 թվականը 3-րդ հազարամյակում մեր ամենաբարձր արտագաղթով բնութագրվող տարին է լինելու»։

Your browser doesn’t support HTML5