Անկախ պետությունների համագործակցության անդամ 8 երկրների հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը չի խանգարում Հայաստան - Եվրամիություն ասոցիացման բանակցություններին։
Այսօր տեղի է ունեցել Հայաստան – ԵՄ ասոցիացման բանակցությունների 7-րդ փուլը, որին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը Հայաստանի արձանագրած հաջողությունները բանակցային գործընթացում նշանակալի համարեց:
«Հայաստանը բավականին արագացրել է իր բարեփոխումների գործընթացը եւ քաղաքական, եւ տնտեսական ոլորտներում», - նշեց Գունար Վիգանդը՝ ավելացնելով․ - «Մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրում արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցում, ինչպես նաեւ ներքաղաքական` արդարադատության ոլորտում»:
Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության առաջարկած ասոցիացման համաձայնագրում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, քաղաքացիների տեղաշարժի եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցության ուղենիշները։ Համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսից։
Մեկ շաբաթ առաջ Հայաստանը պայմանագիր կնքեց ԱՊՀ 8 երկրների հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ ԱՊՀ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագիրը կարո՞ղ է խոչընդոտել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելուն, Հայաստանի պատվիրակությունը գլխավորող արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց․ - «Նման համագործակցությունը չի հակասում մեր պարտավորություններին թե՛ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, թե՛ Եվրամիության հետ մեր համագործակցության շրջանակներում»։
Կարծիքը հաստատեց նաեւ Եվրամիության պաշտոնյան. - «Ես կարող եմ հաստատել, որ մենք խնդիր չենք տեսնում նրանում, որ Հայաստանը միաժամանակ կարող է բանակցություններ վարել ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ Եվրամիության հետ եւ ունենալ ազատ առեւտրի համաձայնագրեր այլ երկրների հետ»։
Ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ Հայաստան – Եվրամիություն բանակցությունները Գունար Վիգանդը դիտարկեց որպես առաջնային կարեւորության խնդիր. - «Մենք հայտարարել ենք, որ կսկսենք այդ բանակցությունները որքան հնարավոր է շուտ՝ մյուս տարի: Կառավարությունն ունի կատարելիք քայլերի հստակ ծրագիր, որը պիտի իրականացվի մինչեւ տարեվերջ, ինչը թույլ կտա Եվրահանձնաժողովին գնահատել կատարվածն ու հաստատել, որ մենք կարող ենք սկսել բանակցությունները առեւտրի իրականացման պայմանների շուրջ»:
Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանը նպատակ ունի արագացնել ներքին գործընթացները, որպեսզի մեկնարկեն բանակցություններն արդեն ԵՄ հետ: Սակայն Զոհրաբ Մնացականյանը դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել, թե ե՞րբ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները եւ կսկսվեն բանակցությունները Եվրամիության հետ, միայն նշելով՝ «այսօր խոսքը գնում է ամիսների մասին»։
Եվրամիության ներկայացուցիչ Գունար Վիգանդը հավելեց, որ նոյեմբերին Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։
Այսօր տեղի է ունեցել Հայաստան – ԵՄ ասոցիացման բանակցությունների 7-րդ փուլը, որին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը Հայաստանի արձանագրած հաջողությունները բանակցային գործընթացում նշանակալի համարեց:
«Հայաստանը բավականին արագացրել է իր բարեփոխումների գործընթացը եւ քաղաքական, եւ տնտեսական ոլորտներում», - նշեց Գունար Վիգանդը՝ ավելացնելով․ - «Մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրում արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցում, ինչպես նաեւ ներքաղաքական` արդարադատության ոլորտում»:
Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության առաջարկած ասոցիացման համաձայնագրում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, քաղաքացիների տեղաշարժի եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցության ուղենիշները։ Համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսից։
Մեկ շաբաթ առաջ Հայաստանը պայմանագիր կնքեց ԱՊՀ 8 երկրների հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ ԱՊՀ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագիրը կարո՞ղ է խոչընդոտել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելուն, Հայաստանի պատվիրակությունը գլխավորող արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց․ - «Նման համագործակցությունը չի հակասում մեր պարտավորություններին թե՛ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, թե՛ Եվրամիության հետ մեր համագործակցության շրջանակներում»։
Կարծիքը հաստատեց նաեւ Եվրամիության պաշտոնյան. - «Ես կարող եմ հաստատել, որ մենք խնդիր չենք տեսնում նրանում, որ Հայաստանը միաժամանակ կարող է բանակցություններ վարել ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ Եվրամիության հետ եւ ունենալ ազատ առեւտրի համաձայնագրեր այլ երկրների հետ»։
Արտաքին գործերի նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանը նպատակ ունի արագացնել ներքին գործընթացները, որպեսզի մեկնարկեն բանակցություններն արդեն ԵՄ հետ: Սակայն Զոհրաբ Մնացականյանը դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել, թե ե՞րբ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները եւ կսկսվեն բանակցությունները Եվրամիության հետ, միայն նշելով՝ «այսօր խոսքը գնում է ամիսների մասին»։
Եվրամիության ներկայացուցիչ Գունար Վիգանդը հավելեց, որ նոյեմբերին Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։
Your browser doesn’t support HTML5