Գաջագործների փողոցի բնակիչները բողոքում են Գաջի գործարանի չափազանց շատ արտանետումների դեմ: Նրանց խոսքով` վերջերս գործարանի արտանետումները անտանելի են դարձել իրենց համար: Փոշին չափազանց շատ է` վնասում է առողջությանը, կեղտոտում լվացքը, ավտոմեքենաները: Առավոտյան գաջի հաստ շերտի վրա բնակիչները կարող են անգամ գրել ու նկարել:
Բնակիչների խոսքով` իրենց բողոքներին գործարանի ներկայացուցիչները պատասխանել են, թե փորձարկումներ են անցկացվում, բայց գործարանի փոխտնօրեն Աշոտ Սահակյանի խոսքով ` բնապահպանության նախարարության փորձագետները ստուգումներ են կատարել ու եզրակացրել, որ արտանետումները թույլատրելի սահմանը չեն անցնում: Ավելին` գործարանը մի քանի օր առաջ տեղադրել է առաջին նոր զտիչը, որը դեռեւս ամբողջ հզորությամբ չի աշխատում, այդ պատճառով հնարավոր են ժամանակավոր մեծաքանակ արտանետումներ:
Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Բաղդասար Սնգրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք գաջի գործարանի շրջակայքում հատուկ փորձաքննություն չեն անցկացրել եւ գործարանների չափումներ անելու գործառույթ չունեն, սակայն տարածքին ամենամոտը տեղակայված իրենց դիտակետները ցույց են տվել, որ շրջակա միջավայրում փոշու մակարդակը գերազանցում է սահմանված չափը:
«Չեմ կարող ասել Գաջի գործարանը ինչ ազդեցություն է թողնում մթնոլորտի վրա, բայց այնտեղ մոտավորապես 2 անգամ գերազանցում է փոշին», - նշեց Բաղդասար Սնգրյանը:
«Գաջագործ» ՓԲԸ-ի տնօրեն եւ սեփականատեր Արմեն Քալանթարյանը պատասխանեց, թե իրենք նպատակ ունեն նվազեցնել արտանետումների քանակը:
Գաջեգործների փողոցի բնակիչները բողոքում են ոչ միայն չափազանց շատ արտանետված փոշուց, այլեւ գործարանի տարածքում պահվող երկու առյուծների մռնչյուններից: Գործարանի տնօրենը թեև պատասխանեց “Ազատություն ” ռադիոկայանի հարցին, թե ինչ գործ ունեն առյուծները գաջի գործարանում, սակայն չթույլատրեց նկարահանել դրանց:
«Երբ որ ձագ էին առյուծները, մենք գազանանոց գնացինք, մեզ խնդրեցին, որ գազաններին չեն կարողանում պահել: Մենք էլ լավություն անելու, մի բանով էլ մեր կենդանաբանական այգուն ծառայելու համար բերեցինք պահեցինք, մեծացրեցինք: Հիմա արդեն իրենց տեղերը պատրաստ են: Մեզ տվել են ժամանակավոր: Մոտ 15-20 օրվա մեջ իրենք գալու են վերցնեն տանեն իրենց մոտ հետ` իրենց շնորհակալագիրն էլ մեզ ուղարկեն», - նշեց «Գաջագործ» ՓԲԸ-ի տնօրենը:
Արմեն Քալանթարյանը խոստացավ, որ 10-15 օրվա ընթացքում թե՛ գործարանի մյուս զտիչները կտեղադրվեն, թե՛ առյուծները կտեղափոխվեն կենդանաբանական այգի:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին հարց ուղղեցինք, թե տեղյա՞կ է արդյոք, որ Գաջի գործարանում պահ են տրված կենդանաբանական այգու 2 առյուծները:
«Ժամանակին արվել է դա, ես ուղղակի փաստաթղթերով եմ տեսել, որ նմանատիպ գործարքներ եղել են նախկինում, բայց այսօրվա դրությամբ կասեցված է, նման գործարքներ չեն արվում ընդհանրապես», - ասաց Ռուբեն Խաչատրյանը` հավելելով, թե առաջիկա օրերին իրենց 2 առյուծներ վերադարձնելու պլանների մասին տեղյակ չէ:

Your browser doesn’t support HTML5