Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կարծիքով, իր նախագծերի դեմ բողոքողները մի քանիսն են ընդամենը, իսկ հասարակությունն իրականում վատ վերաբերմունք չունի դրանց նկատմամբ:
«Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, իմ ձեռքերը սպիտակ են», - պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց նա: - «Աղասի Այվազյանը լավ խոսք է ասել` ամբողջ ճարտարապետական հասարակությունը պահանջում էր դադարեցնել Ալեքսանդր Թամանյանի սրտի աշխատանքը: Ի՞նչ ասենք… Ասենք` հաջողա՞կ էր Թամանյանը… Քավ լիցի, բոլորովին նպատակ չունեմ նման համեմատության: Ես շատ լավ գիտեմ իմ կարողությունները, տեղը եւ այլն»:
Գլխավոր ճարտարապետի խոսքով, Երեւանում իրականացվող տգեղ նախագծերը, որ իր հեղինակածը չեն, չգիտես ինչու, նման ուշադրության չեն արժանանում:
Նրա համոզմամբ` իր հանդեպ ծրագրված արշավ է տարվում. - «Ավելի հաճելի է մտածել, որ կա մի չարիք Երեւան քաղաքի համար, որի անուն-ազգանունը Նարեկ Սարգսյան է, եւ կարելի է բոլոր պրոբլեմները կապել այդ մարդու անվան հետ»:
Սարգսյանն ասաց, որ իր վերադարձը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնին եղել է ոչ իր նախաձեռնությամբ կամ առաջարկությամբ. - «Եթե եղել է առաջարկ, եղել է իրենցից: Ես երբեք չեմ պատկերացրել, որ ես երկրորդ անգամ կգամ… Բայց ես կարող եմ մխիթարել եւ շատ լավ լուր ասել այդ ուղղությամբ` երկրորդ անգամ եկող մարդը երկրորդ անգամ էլ կհեռանա»:
Առաջին պաշտոնավարման օրոք Նարեկ Սարգսյանը, հիշեցնենք, սուր քննադատության էր ենթարկվում հատկապես Հյուսիսային պողոտայի կառուցապատման կապակցությամբ:
«Ազատություն» ռադիոկայանը Հյուսիսային պողոտայում եւ Հանրապետության հրապարակում զրուցել է երեւանցիների հետ, հետաքրքվել այդտեղ իրականացվող կառուցապատման վերաբերյալ նրանց կարծիքներով:

Your browser doesn’t support HTML5