Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի կարծում, որ Հայ ազգային կոնգրես - իշխանական կոալիցիա երկխոսության առկախումը որեւէ կապ ունի Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալության հետ:
«Ես չեմ կարծում, թե այդ երկխոսություն կոչվածը, որն այդպիսի լուրջ պետական խնդիր էր լուծելու, ոմն Տիգրան Առաքելյանի պատճառով պիտի ընդհատվեր: Եթե պիտի ընդհատվեր Տիգրան Առաքելյանի պատճառով, շատ ճիշտ է եղել, որ ընդհատվել է, ավելի լավ է չսկսվեր: Այսպիսի երկխոսություն մեզ պետք չէ», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց ոստիկանապետը. - «Օրենքով նախատեսված իմ դաշտից դուրս է եկել: Ես չեմ որոշում: Նա կալանավորված է, դատարանը թող որոշի: Ես չեմ միջամտում: Մյուսներին որ թողել են, կարո՞ղ է իմ կարծիքը հարցրել են»:
Հարցին, թե հնարավոր է, որ Ճանապարհային ոստիկանության համակարգում բացահայտված չարաշահումները իր հրաժարականի պատճառ հանդիսանան, Ալիկ Սարգսյանը արձագանքեց. - «Հրաժարականի մասին մինչ այս պահը որեւիցե խոսք չի եղել, որեւիցե առաջարկ, որեւիցե ակնարկ չի եղել: Նման տրամադրություն կամ նման աժիոտաժ մեզ մոտ չկա, եւ ընդհանրապես չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները դուրս պրծնում: Ես հասկանում եմ` այս ամեն ինչի հետեւում ինչ-որ ուժեր կան, ինչ-որ մարդիկ կան, որոնք փորձում են ավելորդ տրամադրություն ստեղծել առաջինը մեր համակարգում, երկրորդը` հասարակության շրջանում: Չգիտեմ ինչքանով է ճիշտ դրան լուրջ վերաբերվելը: Ես մինչ այդ հումորով եմ վերաբերվել, հիմա էլ եմ շարունակում վերաբերվել, բայց` ոչ հումորով. արդեն անտարբերության եմ մատնել այդ խոսակցությունները»:
«Երբ գա հրաժարականի օրը, եւ ես ինքս գտնեմ, որ դրա կարիքը կա, հրաժարական կտամ», - շարունակեց ոստիկանապետը. - «Բայց դրա կարիքը չեմ տեսնում, այս պահին չեմ գտնում: Եվ Հանրապետության ղեկավարությունը կորոշի` ես իմ տեղում շարունակելու եմ աշխատել թե չէ»:
Ալիկ Սարգսյանը նաեւ ասաց, որ մի քիչ դժվարանում է Ճանապարհային ոստիկանության նոր պետի ընտրության հարցում:
«Այս պահին կադրերի ընտրություն է կատարվում», - ասաց ոստիկանապետը` հավելելով, որ հաշվված օրերի ընթացքում Ճանապարհային ոստիկանության նոր պետ կնշանակվի:
«Աշխատելու եմ ընտրել մարդ, որը կիրականացնի իր վրա դրված իսկական գործառույթը եւ ուրիշ ոչինչ», - հավելեց նա:
Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ ոչ մի առնչություն չունի վառելիքի գործի հետ: Սարգսյանը շարունակում է հայտարարել, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հետ. - «Միգուցե իմ վերաբերմունքից նա որոշակի չարաշահումներ թույլ է տվել, իրեն ազատ է զգացել: Այնուամենայնիվ, նա դրա իրավունքը չուներ: Ես չեմ ուզում նրան մեղադրել: Թող քննությունը ապացուցի»:
Աշխատաոճի հնարավոր փոփոխության մասին լրագրողներից մեկի հարցին ոստիկանապետի պատասխանը հետեւյալն էր. - «Արդեն հանձնարարված է փոխնախարար, գեներալ-մայոր Աֆյանին, որը ծառայության մասնագետ է, նա ինքը կսպասարկի ամբողջ ծառայության բլոկը, Ճանապարհային ոստիկանությունը: Ուղղակի շեշտում եմ, որ կլինի իմ անմիջական հսկողության տակ: Ճանապարհային ոստիկանության պետը այսուհետեւ մի քիչ այլ ստատուսով հանդես կգա: Մշտապես համազգեստով, մշտապես ծառայության կողքին, եւ ուղղակի կզբաղվի Ճանապարհային ոստիկանության ծառայության որակի բարձրացման գործով»:
Ալիկ Սարգսյանը նաեւ ասաց, որ հորդորել ու զգուշացրել է իր աշխատակիցներին, որ վառելիքի յուրացման գործով ճիշտ ցուցմունքներ տան: Ըստ ոստիկանապետի, մարզային վառելիքի չարաշահումները հավանաբար կատարվել են վերջին ութ ամիսների ընթացքում:

Your browser doesn’t support HTML5