Մինչ նույն ասուլիսին մասնակցող ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, հրապարակախոս Վարդան Դեւրիկյանը դժգոհում էր, թե միջքաղաքային երթուղային տաքսիների կայանատեղիները Երեւանում տեղափոխվել են Կենտրոնական եւ Հյուսիսային ավտոկայաններ, ինչը դժվարեցրել է մարդկանց երթեւեկությունը, ավելացրել ծախսերը` Լեւոն Իգիթյանը հայտարարեց, որ ինքն անձամբ է զբաղվել, մասնավորապես, Էջմիածին գնացող երթուղայինների կայանատեղիի տեղափոխությամբ:
Իգիթյանը կարծում է, որ գործընթացը ցավալի է, դժվար, սակայն վաղ թե ուշ այն պետք է սկսվեր: Քաղաքը, նրա ձեւակերպմամբ` հիվանդ է, իսկ հիվանդին «խիրուրգ» է պետք:
«Ես կարծում եմ, որ փոփոխություններն անխուսափելի են, բոլոր երկրները այս ճանապարհը անցել են: Մենք ուշ ենք սկսել, մենք ուշացել են», - հավելեց ճարտարապետը:
Դեւրիկյանի պնդմամբ` քաղաքապետարանի կտրուկ որոշումները հարվածում են առաջին հերթին սոցիալական խոցելի խմբերին: Կրպակները ապամոնտաժվում են, երթուղայինների կայանատեղիները` տեղափոխվում, դրանց զուգահեռ ավելանում եմ մարդկանց ծախսերն ու դժգոհությունը:
Իսկ Լեւոն Իգիթյանը օրինակ բերեց 90-ականներին տարածված փողոցային սեղանիկները, որոնք անհամատեղելի կլինեին ժամանակակից Երեւանի հետ: Հակադարձելով` Դեւրիկյանը պնդեց, որ, ի տարբերություն կրպակների, սեղանիկները ինքնաբերաբար վերացան, իսկ կրպակները ստիպողաբար, բռնի են ապամոնտաժվում, եւ դրա արդյունքում մարդիկ մնում են առանց աշխատանքի եւ օրվա ապրուստի:
Կրպակների ապամոնտաժումը անհրաժեշտ համարող ճարտարապետը կարծում է, որ դժգոհության ալիքի կհանգեցներ ցանկացած փոփոխություն: Սակայն պետք է հաշվի առնվեն նաեւ մայրաքաղաքի շահերը. - «Կա սպառող, կա վաճառող եւ կա մայրաքաղաքի շահերը: Այս երեքը միասին, հարմոնիայի պայմաններում, պիտի փոփոխություն կրեն: Միգուցե մի կտրուկ բան եղավ… Բայց հիմա` ես գոնե տեղյակ եմ, որ քաղաքապետարանում այդ հարցի շուրջ լուրջ քննարկումներ են գնում»:
«Եթե մենք կրպակները վերացնենք, դրանով կվերացնենք, կքշենք Հայաստանից այն մարդկանց, ովքեր կան: Դա հարցի լուծում չէ», - հակադարձեց Դեւրիկյանը:
Ըստ Իգիթյանի, թեեւ փոփոխությունները սկսվեցին փոքր կրպակներից, բայց շուտով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից աստիճանաբար կվերանան նաեւ տաղավարները:
«Շուտով ականատես կլինեք, երբ ամենաճչացող, լուրջ տաղավարներ կենտրոնից կհանվեն: Այն ժամանակ դուք բոլորդ կհասկանաք, թե ինչ լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու», - ասաց Իգիթյանը:
Իսկ միջքաղաքային երթուղայինների կայանատեղիները Երեւանի կենտրոնական հատվածներ չեն վերադառնա: Ճարտարապետի խոսքով` դրանք նույնպես փչացնում են քաղաքի տեսքն ու զբոսաշրջիկների տպավորությունը:

Your browser doesn’t support HTML5