Չորեքշաբթի օրը վաղ առավոտից սկսված Փափազյան փողոցի վրա գտնվող 14 կրպակների ապամոնտաժման գործընթացը դադարեցվեց կրպակներից 2-ն ապամոնտաժելուց հետո:
Երբ Կառավարության Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը Արաբկիրի թաղապետի տեղակալ Հրայր Անտոնյանից պահանջեց ապամոնտաժման գրավոր թուլտվությունը, վերջինս որեւէ փաստաթուղթ չներկայացրեց:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ով օրերս կրպակների ապամոնտաժման հարցի կապակցությամբ հանդիպում էր ունեցել քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, նշեց, որ այսօր ո'չ «Ժառանգության» պատգամավորներին, ո'չ էլ կրպակատերերին ապամոնտաժման մասին որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել:
«Չեն կարող ապօրինի համարել մի փաստաթուղթ, որը տրամադրված է Արաբկիր վարչական շրջանի կողմից, որտեղ գրված է, որ այս կրպակը այստեղ պետք է լինի մինչեւ 2012 թվականը: Եթե քաղաքապետարանը պնդում է, որ սա ապօրինի կառույցներ են, ապա սրա համար պիտի պատասխան տան բոլորը` նախկին քաղաքապետից մինչեւ նախկին թաղապետեր», - ասաց Սաֆարյանը:
«Անօրինական թուղթ են ցույց տալիս… Հեռվից ցույց է տալիս, մոտենում ենք` պահում է», - ասաց վրդովված կրպակատերերից մեկը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, թեեւ այսօր այլեւս կրպակներ չեն ապամոնտաժվի, 14 կրպակներից միայն 4-ն են պահպանվելու. - «Եթե կա հանձնարարական` ապամոնտաժել տվյալ փողոցում գտնվող կրպակները, ապա հանձնարարականը կկատարվի մինչեւ վերջ»:
Մի քանի տասնյակ ոստիկաններ, պարեկապահակային ծառայության աշխատակիցներ, շտապօգնության բժիշկներ ականատեսը եղան, թե ինչպես մի կին ուշաթափվեց, ակտիվիստ քաղաքացիներից ոմանք էլ վնասվածքներ ստացան հրմշտոցի արդյունքում, երբ ոստիկանները փորձում էին արգելել կրպակատերերին շղթա կազմելով փակել փողոցը:
Կրպակատերերի ընտանիքների անդամները արտասվում էին, նրանցից ոմանք փորձում էին խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքները: Ասում էին, որ կրպակը վերանորոգելու եւ բարեկարգելու համար բանկից վարկ են վերցրել ու չգիտեն, թե ինչպես են մարելու այն, կրպակը իրենց միակ ապրուստի միջոցն է:
Ապամոնտաժման մասին նախազգուշացում կրպակատերերը ստացել են 3 օր առաջ, իսկ կրպակները տարիներով գործել են:
«Մեկ ամիս առաջ 100 հազար դրամ փող եմ ծախսել: Իրենց հրամանով սարքել ենք, միանման ներկել ենք կրպակները», - վրդովված ասաց կրպակատերերից մի կին:
Մեկ այլ կրպակատեր ասաց, որ կրպակի համար իր վերցրած վարկը պետք է մարի մինչեւ 2015 թվականը` հավելելով. - «Այս կրպակը երկու ընտանիք է պահում»:
Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Փափազյան փողոցի այն 10 կրպակատերերին, որոնց կրպակները ենթակա են ապամոնտաժման, թաղապետարանը աշխատանք կառաջարկի:
«Ես քիչ առաջ տեղեկացել եմ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից, որ նա անհատական լուծումներ է առաջարկել բոլոր այն կրպակատերերին, որոնց համար տվյալ տաղավարները եկամտի միակ աղբյուրն են: Այսինքն` առաջարկել է աշխատատեղ, ինչպես նաեւ նյութական աջակցություն»:
Կրպակների ապամոնտաժման խնդրի առնչությամբ այսօր իր մտահոգությունն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` հայտարարելով, որ իր գրասենյակը ուսումնասիրում է կրպակների ապամոնտաժման օրինականությունը, պարզաբանումներ է պահանջում համապատասխան մարմիններից:

Your browser doesn’t support HTML5