Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում չարաշահումների փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը քրեական գործի շրջանակներում չի հարցաքննվել: Ոստիկանության փոխանցմամբ` քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Վազգեն Խաչիկյանի կինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Խաչիկյանը հունիսից գտնվում է Հայաստանում, այլ մանրամասներ նա չհայտնեց: Անձամբ Վազգեն Խաչիկյանի հետ կապվել չհաջողվեց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նաեւ, որ քրեական գործը հարուցվել է հետեւյալ հոդվածներով` առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, եւ պաշտոնեական կեղծիքը, այն է` պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:
Կենսաթոշակային ոլորտում ստուգումներ են իրականացրել ոչ միայն Վերահսկիչ պալատը եւ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը, այլեւ հենց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Նախարար Արթուր Գրիգորյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպմանը ասաց, թե առաջին կիսամյակի ուսումնասիրություններով անճշտություններ են հայտնաբերվել կենսաթոշակառուների տվյալների գրանցման բազաներում:
Նախարարը վստահ է, որ մինչեւ տարեվերջ տվյալների բազան ճշգրտված կլինի: Արթուր Գրիգորյանը ներկայացրեց նաեւ տվյալների բազայում իրականացված ճշգրտումների կիսամյակային արդյունքները, որոնց շնորհիվ, նրա խոսքով, մոտ 4 միլիրադր դրամի դրամի խնայողություն է եղել:
«Մենք ներկա պահին խոսում ենք ընդամենը պայմանական խնայողությունների մասին: Դրանք այն կենսաթոշակառուների հասանելիք կենսաթոշակներն են, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն, որոնց դեռեւս չի վճարվում, բայց չի բացառվում, որ կենսաթոշակառուն տարվա վերջին կամ տարվա ընթացքում մեկ անգամ գա Հայաստան եւ ստանա իր կենսաթոշակը: Իհարկե, դրանց մեջ կան նաեւ մահացած կենսաթոշակառուների վերաբերյալ տվյալները, որը շատ քիչ տոկոս է կազմում», - ասաց նախարարը:
Ըստ նախարար Գրիգորյանի` կիսամյակի ընթացքում խնայողություններ են արվել նաեւ ընտանեկան նպաստների մասով` մոտ 2.7 միլիարդ դրամի չափով:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ուսումնասիրությունը ներկայացվե՞լ են դատախազություն, նախարարը պատասխանեց. - «Մեր կողմից իրականացված աշխատանքները եւ ուսումնասիրությունները թերեւս այս պահին որեւիցե հիմք չեն տալիս, որ մենք իրավապահ մարմիններին հաղորդագրություն տանք»:
Նախարարի խոսքով` ինքը մանրամասն վերլուծություններ է կատարում, որպեսզի իր կողմից ձեռնարկված «ցանկացած պատժողական գործողություն տեղին լինի» խախտում կատարած աշխատակցի նկատմամբ:
«Մենք ոչ թե ազատում ենք աշխատանքից, այլ այս նոր որդեգրած աշխատանքի ձեւն ու ոճն [այնպիսինն] է, որ այն մարդկիկ, ովքեր չեն կարողանում համակերպվել նոր աշխատելաոճին, իրենց ձեռքով են համապատասխան դիմումներ գրում աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Արդեն մի քանի դեպքեր ունենք», - ասաց նախարարը:

Your browser doesn’t support HTML5