Իշխանությունների եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսության արդյունքում երկրում ոչինչ չի փոխվելու: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով իշխող կոալիցիայի կողմից աշխատանքային խմբի ձեւավորմանը` Սաֆարյանը ասաց. - «Որեւէ առանձնակի մեծ հետաքրքրություն չէր ներկայացնի այս ամենը, եթե երկրում միանգամայն այլ վիճակ լիներ եւ երկիրը օր-օրի չհայաթափվեր, մարդիկ ամեն օր չբախվեին պրոբլեմներին, որից հարկադրված չհեռանային երկրից: Եվ արդյունքում` ամիսներ շարունակ գնում է մի գործընթաց, որը որեւէ կերպ չի ազդում այդ խնդիրների լուծման վրա»:
«Ինչու են ուզում երկխոսել, ինչու են ուզում պատվիրակություններ ունենալ, ինչ են անելու պատվիրակություններով. թվում է, թե հայտարարվել են նպատակները, բայց, համենայն դեպս, ոչ միայն այս ամիսների ընթացքում, այլ նաեւ, վստահ եմ, սրանից հետո այդ երկխոսության արդյունքում երկրում ոչինչ չի փոխվելու, որովհետեւ հրաշալի տեսանելի է, որ քաղաքական ուժերը ավելի շատ փորձում են իրենց խնդիրները լուծել եւ ուղղակի դեմքը պահել` որպես քաղաքական ուժեր, որպես քաղաքականությամբ զբաղվող խմբեր», - նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Իր ակնկալիքներին վերաբերող հարցին ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց. - «Ես, անկեղծ ասած, կակնկալեի, ես կուզենայի տեսնել, որ քաղաքական ուժերը զբաղված են այդ խնդիրները լուծելով եւ ոչ թե նրանով, թե ով ում հետ ինչպես պետք է խոսի, ինչ մակարդակով, ով պետք է ում պատասխանի, ինչ պատասխանեց, հասկացանք այդ պատասխանը թե չհասկացանք, ընդունելի է մյուսի պատասխանը թե ոչ, ինչն է ընդունելի...»:
«Այսինքն, երեւի թե Սերժ Սարգսյանը Ստրասբուրգի ամբիոնից [ԵԽԽՎ-ում հունիսի 22-ի իր ելույթում] երբ ասում էր` «սովորում ենք հանդուրժող լինել», երեւի թե ավելի շատ գործ ունենք երկու կողմերի սովորելու պրոցեսի հետ, որովհետեւ եթե անգամ նրանք սովորում են, ինչը չեմ կարող բացասական գնահատել, այնուամենայնիվ, այդ գործընթացը հասարակության եւ նրա օրախնդիր հարցերի հետ որեւէ կապ չունի», - ընդգծեց Սաֆարյանը:
«Ինձ թվում է` ավելի շատ այս պահի դրությամբ ուղղակի երկու կողմերը, քանի որ հայտնվել են մի պրոցեսի մեջ, որից ետդարձի խնդիրներ են տեսնում, եւ նաեւ առաջ գնալու, կարծեք թե, այսպես ասեմ` հստակությունները չեն տեսնում, այս առումով ուղղակի այնքան որ զբաղված են ինչ-որ քաղաքականության իմիտացիա անելով ամառվա այս շրջանում եւ ապահովելով նախկինում արված սեփական հայտարարությունների, այսպես ասեմ` իմաստը», - հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Դեռ անցած ամիս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ երկխոսության շուրջ զարգացումները` Ստյոպա Սաֆարյանը կարծիք էր հայտնել, թե Կոնգրեսը ինքը իրեն դրել է «վտանգավոր փակուղու մեջ», քանի որ առաջ քայլ անելու տեղ չկա, իշխանությունը չի ընդունում առաջարկվող խաղի կանոնը: «Հայ ազգային կոնգրեսը կազմաքանդեց ընդդիմադիր դաշտը», - ասել էր նա: