ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին հիասթափեցրել են հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները: Այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը:
«Ռուսաստանի կառավարությունը հրավիրեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, փորձեց լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. ժեստ, որին Միացյալ Նահանգները հավանություն էր տվել, սակայն, ըստ հաղորդումների, այն ձախողվեց: Ո՞րն է ձեր արձագանքը», - այս հարցին Նյուլանդը պատասխանել է. - «Այո, ինչպես գիտեք, Կազանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ: Այնուհանդերձ, նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, համաձայնել են շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա եւ շարունակել հանդիպումները։ Բայց ես կասեի` սա հիասթափեցնող է»:
Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող մյուս երկիրը` Ֆրանսիան էլ վստահեցնում է, որ Կազանի հանդիպման արդյունքն «անկարեւոր չէ». Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ «Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահ գործընկերների` Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, ջանքեր չի խնայելու` կողմերին օգնելու շարունակել բանակցությունները»:
«Ինչպես նշված է [Կազանում ընդունված] հայտարարությունում, Կազանի հանդիպումը հստակեցրեց կամ հաստատեց փոխըմբռնման մի շարք կետեր, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները ներկա հիմքի վրա` միջնորդների առաջարկած կարգավորման սկզբունքների հետագա ընդունման նպատակով», - նշում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը` տեղեկացնելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահները առաջիկա շաբաթներին այցելելու են «Երեւան, Բաքու եւ Լեռնային Ղարաբաղ` պատրաստելու բանակցությունների շարունակությունը»:
Ռուսաստանից դեռեւս որեւէ պաշտոնական արձագանք չկա: Առայժմ միայն ռուսաստանյան մամուլն է կրեմլյան անանուն աղբյուրներին վկայակոչելով գրել, որ «նախագահ Մեդվեդեւն այն աստիճան է հիասթափված Կազանի հանդիպման արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել ղարաբաղյան ուղղությամբ բոլոր խաղաղարար ջանքերը»: