Վերաքննիչ քրեական դատարանը չորեքշաբթի օրը որոշեց մերժել 2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով բոլոր կողմերի չորս վերաքննիչ բողոքները:
Դատարանը նաեւ որոշեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը կիրառել գործով գլխավոր ամբաստանյալ` ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի նկատմամբ` նրա պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով:
Դատարանը համաներում կիրառեց նաեւ ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության օպերլիազոր Մորես Հայրապետյանի նկատմամբ. նա ազատվեց պատժից:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա նոյեմբերի 29-ի վճռով Հարությունյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, Հայրապետյանը` երկու տարվա փորձաշրջանով պայմանական ազատազրկման: Աշոտ Հարությունյանին ներկայացվել էր այս գործով ամենածանր մեղադրանքը, որի համաձայն` նրա կիրառած բռնությունների հետեւանքով է Վահան Խալաֆյանը, պաշտոնական վարկածով, ինքնասպան եղել:
Վահան Խալաֆյանի հարազատները Վերաքննիչ դատարանից պահանջել էին Աշոտ Հարությունյանին դատապարտել ոչ թե Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու, այլ նրա նկատմամբ բռնություններ կիրառելու համար: Տուժող կողմը պահանջել էր նաեւ խստացնել Մորես Հայրապետյանի պատիժը` պայմանական ազատազրկումը փոխարինելով ազատազրկմամբ եւ չեղյալ համարել օպերլիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին արդարացնող որոշումը:
Վահան Խալաֆյանի մայրը` Անահիտ Խալաֆյանը դժգոհ էր Վերաքննիչ դատարանի որոշումից: Դատավճռից դժգոհ էին նաեւ Աշոտ Հարությունյանի հարազատները: Նրա կինն ասաց, թե համաներման կարիք չկար, մայրն էլ շարունակեց, թե իրական հանցագործները մնացին անպատիժ:
«Մորիսն էր հանցագործը, Մորիսին համաներումը տվեցին, Աշոտը կարիք չուներ համաներման: Թող գնան Տոնոյանի արածի համար համաներումը անեն, որ մարդու կյանքն է խլել ու մյուսին էլ տարել է բերդ: Տոնոյանը մեզ հետ զրույցում շեշտել է, որ ինքն է լխկել», - ասում էր Հարությունյանի մայրը:
Սամվել Տոնոյանը ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալն է, ով, ի տարբերություն մյուս ոստիկանների, պաշտոնից չզրկվեց Խալաֆյանի մահվանից հետո եւ մինչ օրս աշխատում է ոստիկանությունում:
Առաջին ատյանի դատավճռից հետո Աշոտ Հարությունյանի ծնողները դիմել էին Գլխավոր դատախազություն եւ հայտնել, թե իրենց որդին քավության նոխազ դարձավ եւ դատապարտվեց ուրիշի գործած մեղքի համար: Նրանք գրել էին, թե Վահան Խալաֆյանին մահվան է հասցրել ոչ թե Աշոտ Հարությունյանը, այլ Սամվել Տոնոյանը: Դատախազությունը այդ գրությունը իր հերթին ուղարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչը մերժել էր Սամվել Տոնոյանին հարցաքննելու միջնորդությունները:
Դատարանը մերժեց նաեւ Վահան Խալաֆյանի իրավահաջորդի միջնորդությունը քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ: Տուժող կողմը պնդում էր, որ միայն քննչական փորձարարությամբ հնարավոր կլինի վերականգնել պատկերը եւ ստանալ այս գործով ամենակարեւոր հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կարող էր 24-ամյա երիտասարդը ոստիկանության բաժնում, ոստիկանների ներկայությամբ բացել պահարանի դուռը, վերցնել դանակը եւ երկու անգամ հարվածել ինքն իրեն:
Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարեց, թե Վերաքննիչ դատարանը անգամ չփորձեց պարզել գործի իրական հանգամանքները:
«Ըստ էության, ձեւական բնույթ էր կրում Վերաքննիչ դատարանում այս պրոցեսը», - ասաց փաստաբանը:
Խալաֆյանի իրավահաջորդ Հմայակ Խալաֆյանն էլ ասաց, թե ոչ մի հանգամանք չպարզվեց, որովհետեւ դատարանը «շահագրգիռ չէ որեւէ նոր հանգամանք բացահայտելու». - «Քանի որ ի սկզբանե ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը արդեն իրենց ուղղորդմամբ ցույց էին տվել, որ պետք է լինի ինքնասպանություն եւ ոչ թե սպանություն»:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե ոստիկանների մեղավոր լինելու դեպքում նրանք անպայման կպատժվեն:
Ինքնասպանության վարկածին ընդդիմացող Խալաֆյանի եւ ազատազրկված Աշոտ Հարությունյանի հարազատները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան: Նրանք մտադիր են հասնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Your browser doesn’t support HTML5