Երեւանում այսօր տեղի ունեցած միջազգային գիտաժողովում քննարկվեցին սեյսմակայուն շինարարությանն առչվող հարցեր:
Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանի պնդմամբ` երկրակեղեւի մակերեւույթի փոփոխությունները ավելի արագ են տեղի ունենում, քան նախկինում:
«Սպասվելիք արագացումները երկրակեղեւի մակերեւույթի վրա կլինեն շատ ավելի բարձր, քան այն, ինչ նախատեսված էր նախկին Սովետական միության նորմերով: Եվ դա պատճառը, որ մենք այսօր ունենք շատ թույլ շենքեր, որոնց սեյսմակայունությունը չի համապատասխանում այսօրվա պահանջներին», - ասաց նա:
Մելքումյանի ներկայացրած տվյալներով` Երեւանի 41 հազար շենքերի գրեթե 70 տոկոսը երկրաշարժի դեպքում կարող է փլուզվել, քանի որ դրանց մեծամասնությունը կառուցվել է խորհրդային տարիներին եւ նախատեսված է առավելագույնը 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին դիմակայելու համար:
Սա հաստատեց նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը.
Գիտաժողովի մասնակիցներից պորտուգալացի պրոֆեսոր Ռոջեր Բայրաոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ձեր գյուղերում եւ փոքր քաղաքներում անվտանգ շինարարության մակարդակը շատ ցածր է: Սովետական միության տարիներին կառուցված շենքերը սեյսմիկ տեսանկյունից չունեն անհրաժեշտ կայունությունն ու որակը: Առանց խորանալու մանրուքների եւ շինարարական նորմերի մեջ, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում խնդիրն իրոք էական է»:
Հարցին, թե ճիշտ է արդյոք Հայաստանի պես սեյսմավտանգ երկրում բարձրահարկեր կառուցելը, պորտուգալացի մասնագետը պատասխանեց. - «Այսօր կան հատուկ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս օդանավակայան կառուցել անգամ ծովի վրա, այնպես որ տեխնոլոգիան առկա է: Խնդիրը դա չէ. խնդիրն ավելի շատ քաղաքական է. կառավարությունը պետք է որոշի, թե ինչի վրա ծախսել պետության գումարները եւ որն է իր համար առաջնահերթը»:
«Հունաստանում կոռուպցիա կա, բայց ոչ շինարարության եւ սեյսմոլոգիայի ոլորտում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց սեյսմակայուն նախագծման մասնագետ Ստաբրոս Էնագնաստաբլոսը:
«Հիմա սեյսմիկ պաշտպանվածության կանոնները խիստ են: Եթե նախկինում կոռուպցիա կար, եւ ինժեներները չէին հետեւում այն պարտադիր կանոններին եւ նախագծերին, որոնք ներկայացված էին թղթի վրա, ապա նման բան այսօր այլեւս չկա: Պատճառն այն է, որ մի քանի ուժգին երկրաշարժեր տեղի ունեցան, որոնց արդյունքում մարդիկ զոհվեցին, շենքեր փլուզվեցին: Մարդիկ վախեցան ու սկսեցին գիտակցել սեյսմիկ ռիսկերի կարեւորությունը», - հավելեց հույն մասնագետը:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության տեղեկատվական բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը պնդեց, որ նորակառույց շենքերի համար իրենք 99 տոկոսով վստահ են` դրանք կարող են դիմանալ բարձր մագնիտուդով երկրաշարժերի` հավելելով, որ ոչ սեյսմակայուն շենքերը հատուկ վերահսկողության տակ են եւ հերթով կամրացվեն:

Your browser doesn’t support HTML5