Նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի 131 պատգամավորներին իրենց մադատները հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ «սա իրավական եւ քաղաքական մշակույթ ձեւավորող կառույց է, որը նպաստում է երկրի կադրային ներուժի կայացմանը»:
Խորհրդակցական բնույթ կրող Երիտասարդական խորհրդարանը ստեղծվել է ԱԺ նախագահի` մարտի 28-ի հրամանով: Այստեղ ներկայացված են կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների, բուհերի 18-30 տարեկան ներկայացուցիչներ եւ անհատ քաղաքացիներ:
Երիտասարդական խորհրդարանում 50 տեղ հատկացված է պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներին, 39 տեղ` գործող խմբակցություններին, 42 տեղ` ինքնաառաջադրման կարգով դիմողներին: Խորհրդարանի առաջին նիստն արդեն կայացել է. ընտրել են մշտական հանձնաժողովների նախագահներին: Հաջորդ նիստը նախատեսվում է սեպտեմբերին: