Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:
Սարդարդյանը նաեւ խոսեց այդ պաշտոնում նոր նշանակման մասին, սակայն կոնկրետ անուն չնշեց:
«Ինչ վերաբերում է նոր նշանակմանը, ապա քաղաքապետը ունի իր թեկնածուն: Երբ որ կլինի համապատասխան կարգադրություն, կտեղեկացնենք», - ասաց Սարդարյանը:
Այսօր մամուլը որպես Հասրաթյանի հրաժարականի պատճառ նշել էր նրա անհամաձայնությունը մայրաքաղաքում իրականացվելիք մի շարք քաղաքաշինական նախագծերի հետ: Մասնավորապես, շրջանառվում են լուրեր, որ Հասրաթյանը անհամաձայնություններ է ունեցել Հանրապետության հրապարակում 2 տարի հետո Կառավարության շենքի բակում թամանյանական նախագծով նոր աշտարակի կառուցման կապակցությամբ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ Միքայել Հասրաթյանը իրոք հրաժարական է տվել քաղաքաշինական որոշ նախագծերի հետ անհամաձայնության պատճառով:
«Ես չեմ կարող ասել, որ ուղղակի այդ շինության հետ էր կապված հրաժարականը, երեւի թե քաղաքի կենտրոնում բազմաթիվ հատվածներում նախատեսվող նոր շինությունների հետ է կապված», - ասաց Մինասյանը:
Թամանյանի նախագծով կառուցվելիք աշտարակը իր լրամշակումներով որոշել է վերականգնել Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ով նաեւ իրականացրել է Երեւանի Հյուսիսային պողոտայի նախագծման աշխատանքները: Սարգսյանը այժմ հանրապետության գլխավոր ճարտարապետն ու Քաղաքաշինության փոխնախարարն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրա օգնականը փոխանցեց, որ Նարեկ Սարգսյանին հայտնի չէ Միքայել Հասրաթյանի հրաժարականի դրդապատճառները:
Լուրեր են շրջանառվում, որ քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում քաղաքապետ Կարեն Կարապետյանը տեսնում է Երեւանի գլխավոր դիզայներ Վարդան Վարդանյանին, ով փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի որդին: Երեւանի գլխավոր դիզայները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, սակայն, հերքեց իր թեկնածության մասին լուրերը:
«Նման բան չկա, հաստատ նման առաջարկ չկա», - ասաց Վարդանյանը:
Մինչդեռ Նարեկ Սարգսյանի օգնականը հաստատեց, որ հանրապետության գլխավոր ճարտարարպետին առաջարկվել է Երեւանի գլխավոր ճարտարապետի թափուր պաշտոնը, եւ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում: