Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով առաջին դատական նիստը:
Առաջին նիստում հայցվոր կողմը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները` պնդելով, որ թերթի փետրվարի 12-ին հրապարակած «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» վերնագրով հոդվածում Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել է: Քոչարյանի ներկայացուցիչը պահանջում է հերքել այդ տեղեկությունները եւ փոխհատուցել 6 միլիոն դրամ, որից 3 միլիոնը` զրպարտության եւ վիրավորանքի համար, իսկ մյուսը 3 միլիոնը` Քոչարյանի շահերը պաշտպանող «Ջի փարթնըրս» փաստաբանական ընկերության ծառայությունների համար:
«Հրապարակ»-ի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հայտարարեց, թե հայցում չկա որեւէ փաստաթուղթը, որ վկայի, որ Ռոբերտ Քոչարյանը փաստաբանական ընկերությանը հենց 3 միլիոն դրամ է վճարել: Քոչարյանի ներկայացուցիչն էլ արձագանքեց, թե փաստաթուղթն այս պահին չի կարող ներկայացնել, քանի որ այն իր վստահորդի մոտ է:
Նիստը նախագահող դատավոր Էդիկ Անդրեասյանը նկատեց, թե հարցադրումը միանգամայն տեղին է: Քոչարյանի շահերի պաշտպան Արփինե Մելիքբեկյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, դատավորը բավարարեց այդ միջնորդությունը` նրան ժամանակ տալով ներկայացնել այդ փաստաթուղթը:
Հաջորդ դատական նիստի օրը չհրապարակվեց:
Քոչարյանների շահերի պաշտպանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, թե ծանոթ է վերջերս Փաստաբանների պալատի հորդորին փաստաբանի ողջամիտ վարձատրության չափի վերաբերյալ (վիրավորանքի եւ զրպարտության գործերով հայցերում փաստաբանին վճարել 300 հազար դրամ), սակայն ասաց, թե չի ուզում մեկնաբանել այն:
«Հրապարակ»-ի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն էլ դատական նիստից հետո հայտարարեց, թե հայցը առհասարակ պետք է մերժվի, քանի որ հայցվոր կողմը «բաց է թողել համապատասխան վաղեմության ժամկետը»: Նա նշեց, որ իրենք փաստարկներ ունեն, որ այսօր չի հրապարակի, բայց դրանք եւս կարող են հիմք հանդիսանալ հայցը մերժելու համար:
Հիշեցնենք, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդեն 12 հայց է գրանցվել լրատվամիջոցների դեմ զրպարտության եւ վիրավորանքի հոդվածներով, որոնցով հայցվորները բարձր տուգանքներ են պահանջում լրատվամիջոցներից:
Այս առիթով օրերս իր մտահոգությունն էր հայտնել «Լրագրողների առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:
«Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար», - համոզմունք էր հայտնել կազմակերպությունը իր հատուկ հայտարարության մեջ:

Your browser doesn’t support HTML5