Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համոզմամբ, Հայաստանի կառավարությունը «շոշափելի առաջընթաց չի արձանագրում գնաճի զսպման հարցում», եւ նույնիսկ այս կարեւոր հարցում «միասնական մտածված եւ մշակված լուծումներ չկան»:
Դրա պատճառը, տնտեսագետի կարծիքով, այն է, որ «մենք չունենք կառավարություն»: «Դա ինչ-որ մարդկանց հավաքածու է, քաղաքական ինչ-որ հատվածների: Ամեն մեկը ինչ-որ խնդիր ունի, բայց միասնական խնդիր չունեն», - Սիվիլիթաս հիմնադրամում չորեքշաբթի օրը կազմակերպված քննարկման ընթացքում ասաց Ասատրյանը:
Անցած շաբաթ, հիշեցնենք, կառավարությունն առաջարկել է լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում` նպատակ ունենալով զսպել սոցիալական նշանակություն ունեցող առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների գնաճը: Նախատեսվում է «30 եւ ավելի օրերի ընթացքում 30 եւ ավելի տոկոս մանրածախ գների աճ ունենալու դեպքում, ըստ օրենքի հավելվածում ներառված առաջին անհրաժեշտության ապրանքանիշերի` թվով 20 ապրանքներ են, կառավարությանը տալ լիազորություն սահմանել դրանց մանրածախ գների վերին շեմը կամ առեւտրային վերադիրի չափը, բայց կիրառել այդ գործիքը 90 օրից ոչ ավելի ժամկետով»:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանը: Նա նշեց, որ Հայաստանում «գնաճի առաջացման եւ շարունակման մեղքը դրվում է հիմնականում Կենտրոնական բանկի ուսերին»: Մինչդեռ, ըստ պատգամավորի, բանկը ունի միայն մեկ գործիք` մոնետար, եւ այն բավական հզոր չէ գնաճի դեմ պայքարելու համար:
Բագրատ Ասատրյանի կարծիքով, պետք չէ ստեղծված իրավիճակի մեղքն ամբողջությամբ բարդել Կենտրոնական բանկի վրա, քանի որ գների կայության ապահովումը միայն ԿԲ-ի գործառույթը չէ:
«Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրը, այո, գների կայունության ապահովումն է, բայց միայն Կենտրոնական բանկը չէ, որ պատասխանատու է գների կայունության համար: Ցավոք, այս վերջին տարիների ընթացքում մեր կառավարությունը, չգիտես ինչու, ձեռքերը լվացել է, կողմ է քաշվել», - նշեց նա::

Your browser doesn’t support HTML5