ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչը հինգշաբթի օրը Երեւանում բացված խորհրդաժողովում հայտարարեց, որ ԺՀՄԻԳ-ը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն ջանքերը բարեփոխումների ուղղությամբ:
Իր խոսքում Լենարչիչը կարեւորեց ինչպես դատաիրավական ոլորտի բարեփոխումների, այնպես էլ խաղաղ հանրահավաքների ազատության, ընտրական օրենսդրության բարելավման անհրաժեշտությունը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը 2008 թվականի ապրիլից մինչեւ 2009 թվականի հուլիսը մոնիտորինգ էր անցկացրել Հայաստանի դատարաններում: 2008-ի հետընտրական իրադարձությունների հետեւանքով դատապարտվող ընդդիմադիրների դատավարությունների ուսումնասիրության արդյունքում գրասենյակն արձանագրել էր բազմաթիվ թերություններ եւ իշխանություններին ներկայացրել էր 41 առաջարկ: Յանեշ Լենարչիչը հույս հայտնեց, որ այժմ մշակվող Քրեական դատավարության նոր օրենսգրքում հաշվի են առնվում այդ առաջարկները:
«Շուրջ մեկ տարի առաջ մենք հրապարակեցինք մեր զեկույցը եւ գիտենք, որ մեր առաջարկներն արդեն իսկ տեղ են գտնում օրենսդրության մեջ: Տեղյակ ենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ է մշակվում, որի նպատակն է բարձրացնել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանվածության մակարդակը: Հուսով ենք, որ այդ նպատակը կիրագործվի», - հայտարարեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարը:
Շեշտելով 2008-ի հետընտրական իրադարձություններին հաջորդած դատավարությունների մոնիթորինգի ընթացքում արձանագրված առավել մտահոգիչ երեւույթները` Լենարչիչն առանձնացրեց մինչդատական վարույթում անձի ազատության իրավունքը խախտելու երեւույթը եւ հայտարարեց, որ Հայաստանում կալանքը շատ հաճախ է ընտրվում որպես խափանման միջոց:
«Մենք առաջարկում ենք փոփոխություններ թե' օրենսդրության մեջ, թե' պրակտիկայում, որպեսզի այս միտումը փոփոխվի եւ բացի կալանքից կիրառվեն խափանման այլ միջոցներ եւս», - ասաց նա:
Յանեշ Լենարչիչը առանձնացրեց նաեւ խոշտանգումների խնդիրը: Զեկույցը նշել էր, որ որոշ պնդումների համաձայն` խոշտանգումների եւ ճնշումների են ենթարկվել ականատես վկաները, ցուցմունքներ են կորզվել ոչ օրինական միջոցներով: Նա առաջարկեց խստացնել նման ճանապարհով ձեռք բերված ապացույցները հաշվի չառնելու կանոնները:
«Այս խնդիրը, դժբախտաբար, գոյություն ունի քրեական արդարադատության բազմաթիվ համակարգերում: Վճռական քայլեր ու քաղաքական կամք է անհրաժեշտ այն լուծելու համար: Մենք նշել ենք, որ Հայաստանում խնդիրը կա, եւ իշխանություններին առաջարկել ենք ձեւավորել այնպիսի մարմին, որը կզբաղվի խոշտանգումների վերաբերյալ հաղորդումների քննությամբ», - ասաց նա:
Հայաստանում դատական իշխանության անկախության մասին խոսելիս` Լենարչիչը ընդգծեց իշխանության տարբեր ճյուղերի հստակ տարանջատման անհրաժեշտությունը:
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ արդարադատության նախագահ Հրայր Թովմասյանը իրենց ելույթներում այդ խնդիրները հիմնականում պայմանավորեցին Քրեական դատավարության գործող օրենսգրքի բացթողումներով: Թովմասյանը տեղեկացրեց, որ առնվազն մինչեւ տարեվերջ Հայաստանը նոր օրենսգիրք կունենա:
Աղվան Հովսեփյանը հայտարարեց, թե գործող օրենսգիրքը լի է կարկատաններով, իսկ Գագիկ Հարությունյանը այն համեմատեց վերմակի հետ, որը յուրաքանչյուրն ուզում է իր վրա քաշել:
Ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հումորով արձագանքեց այս հայտարարություններին` ասելով, թե իր մոտ «խղճահարություն է առաջանում պաշտոնյաների անխնա քննադատությունների թիրախում հայտնված օրենսգրքի նկատմամբ»:
«Ես ցավով արձանագրեցի, որ մեր բոլոր պրոբլեմների, դատական այլանդակությունների, կամայականությունների, պատվերով դատավարությունների, քաղաքական հետապնդումների մեղավորը Քրեական դատավարության օրենսգիրքն է: Մարդիկ ընդամենը խուսափում են խոստովանել, որ դատավճիռները կայացվել են ցուցումներով, պատվերներով: Ի՞նչ անի Քրեական դատավարության օրենսգիրքը, որ ոստիկանը ցուցարար չծեծի, որ բողոքներ չճնշի, ոստիկանապետը հակասահմանադրական հայտարարություններ չանի», -«Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաֆարյանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը հայտարարելով, որ դատաիրավական բարեփոխումները արագ եվ հեշտ իրականանալի գործընթաց չեն եվ ժամանակ են պահանջում, նշեց. «Այդ բարեփոխումները կարող են արագացվել, եթե լինի քաղաքական կամք եվ համագործակցություն»:
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ արդարադատության նախագահ Հրայր Թովմասյանը իրենց ելույթներում այդ խնդիրները հիմնականում պայմանավորեցին Քրեական դատավարության գործող օրենսգրքի բացթողումներով: Թովմասյանը տեղեկացրեց, որ առնվազն մինչեւ տարեվերջ Հայաստանը նոր օրենսգիրք կունենա:
Աղվան Հովսեփյանը հայտարարեց, թե գործող օրենսգիրքը լի է կարկատաններով, իսկ Գագիկ Հարությունյանը այն համեմատեց վերմակի հետ, որը յուրաքանչյուրն ուզում է իր վրա քաշել:
Ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հումորով արձագանքեց այս հայտարարություններին` ասելով, թե իր մոտ «խղճահարություն է առաջանում պաշտոնյաների անխնա քննադատությունների թիրախում հայտնված օրենսգրքի նկատմամբ»:
«Ես ցավով արձանագրեցի, որ մեր բոլոր պրոբլեմների, դատական այլանդակությունների, կամայականությունների, պատվերով դատավարությունների, քաղաքական հետապնդումների մեղավորը Քրեական դատավարության օրենսգիրքն է: Մարդիկ ընդամենը խուսափում են խոստովանել, որ դատավճիռները կայացվել են ցուցումներով, պատվերներով: Ի՞նչ անի Քրեական դատավարության օրենսգիրքը, որ ոստիկանը ցուցարար չծեծի, որ բողոքներ չճնշի, ոստիկանապետը հակասահմանադրական հայտարարություններ չանի», -«Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաֆարյանը:
Your browser doesn’t support HTML5