«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախըտրում է մարտի 8-ը նշել այլընտրանքային տարբերակով` ոչ թե ծաղիկներով, կանացի նվերներով, այլ կանանց իրավունքների մասին բարձրաձայնելով` այս կերպ փորձելով վերադառնալ մարտի 8-ը կանանց միջազգային օր հռչակելու սկզբնական գաղափարին:
Այս տարի նախաձեռնած երթի խորագիրն էր` «Ես ֆեմինիստ եմ», որով կենտրոնի երիտասարդ աղջիկները անդրադարձան ֆեմինիզմ գաղափարին` փորձելով հասարակության մեջ ստեղծել դրա ճիշտ պատկերացումները: