Ժամանակակից աշխարհը փորձում է մեծացնել ու առավել մատչելի դարձնել էլեկտրոնային գրադարանները, իսկ վիրտուալ հիշողություն չպահանջող կենդանի գրքերը շարունակ հատուկ խնամք են պահանջում, ինչն այսօր բավական բարդ խնդիր է առանց այդ էլ մեծ ռեսուրսներ չունեցող հայկական գրադարանների համար:
Էլեկտրոնային պաշարներ ստեղծելու մարտահրավերի առջեւ կանգնած հայկական գրադարանները շարունակում են ձեւեր ու միջոցներ փնտրել ավանդական գրքերի պահպանպան համար: Խնդիրների շարքում առանձին տեղ ունի ընթերցողի վերաբերմունքը գրքի ու գրադարանի նկատմամբ: