Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը այս տարվա համերգաշրջանը սկսում է մեծ համերգով. փետրվարի 22-ին երեւանյան բեմում կլինի դասական երաժշտության երիտասարդ վառ անուններից մեկը` Գրեմմիի կրկնակի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը:
Հրեական ծագմամբ 36-ամյա ջութակահարը եւ դիրիժորը առաջին անգամ է ղեկավարելու Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Երաժիշտն իր նվագած գործիքը համարում է հոգու շարունակությունը, իսկ երաժշտությունը` «յուրահատուկ լեզու, որն ունակ է փոխանցել ցանկացած զգացմունք»:
Մաքսիմ Վենգերովը շատ հայ ընկերներ ունի, հրավերի դեպքում պատրաստ է անգամ մենահամերգով հանդես գալ Հայաստանում, երազում է սովորել ու ձայնագրել Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»:
Մաքսիմ Վենգերովը շատ հայ ընկերներ ունի, հրավերի դեպքում պատրաստ է անգամ մենահամերգով հանդես գալ Հայաստանում, երազում է սովորել ու ձայնագրել Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: