Փետրվարի 14-ին Հայաստանում նշվում է Տրնդեզի կամ Տեառնընդառաջի տոնը։ Այն համընկնում է արեւմտյան աշխարհում հայտնի ու վերջին տարիներին նաեւ Հայաստանում տարածում գտած սիրո տոնի հետ, որ կորչում է կաթոլիկ սուրբ Վալենտինի անունով: Հայկական սիրո հովանավորի` սուրբ Սարգսի տոնն այս տարի փետրվարի 19-ին է:
Ավանդույթի համաձայն` Տեառնընդառաջի տոնին Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ:
Ժողովրդական սովորույթի համաձայն` հիմնական տոնակատարությունը տեղի է ունենում փետրվարի 13-ի երեկոյան. մարդիկ հավաքվում են նոր հարս ունեցող ընտանիքում, եկեղեցուց բերված մոմի ճրագով խարույկ են վառում, պտտվում դրա շուրջը եւ ցատկում կրակի վրայով:
Եվ քանի որ Տրնդեզը համընկնում է արեւմտյան սիրելի տոներից սուրբ Վալենտինի օրվա հետ, «Մաքսլիբերթի»-ն նաեւ փորձել է պարզել, թե որքան մեծ է այս տոնի նկատմամբ ոգեւորությունը Երեւանցիների շրջանում: