Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը իրականացնում է նոր մրցույթ` համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնություն, որի նպատակն է հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացնել խաղերի արդյունաբերությունը:
Առաջնությունը անց է կացվելու 2 փուլով եւ ունենալու է 6 անվանակարգ` սցենար, կերպարի դիզայն, գրաֆիկական դիզայն, անիմացիա, նորարարություն, կերպարի տեխնիկական հնարավորություններ եւ լավագույն խաղ:
Մրցույթը տարիքային սահմանափակում չունի, ցանկացողները կարող են մասնակցել նախապես ձեւավորված թիմով կամ անհատապես: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան, մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր, ինչպես նաեւ ընտրել խաղերի նախագծման համար իրեն հարմար ծրագրավորման լեզուն: Հայտերն ընդունվում են մինչեւ փետրվարի 18-ը: