«Առավոտ»-ի խմբագիրը ասում է. - «Թեեւ Թունիսը, Եգիպտոսը եւ Եմենը Հայաստանից շատ ավելի հեռու են, քան Վրաստանը, ինչպեսեւ «Վարդերի հեղափոխության» դեպքում, այդ երկրներում զանգվածային ցույցերը որոշակի հույսեր առաջացրեցին մեր ընդդիմության որոշ շրջանակներում: Նմանություններ իսկապես կան. ինչպես արաբական երկրներում, այնպես էլ մեզ մոտ մարդկանց ուղղակի ափերից հանում է անսքող եւ լկտի կոռուպցիան: Դրա գլխավոր հետեւանքն է ժողովրդի ծայրահեղ աղքատությունը: Իսկ Հայաստանի եւ արաբական երկրների գլխավոր տարբերությունը այն է, որ վերջիններից ոչ մեկը հարեւան պետության հետ փաստացի պատերազմի մեջ չէ: Եթե մեզ մոտ տեղի ունենան համանման իրադարձություններ, հազարավոր մարդիկ երկար ժամանակ գտնվեն փողոցում, կառավարման մեջ հայտնվեն քաոսի եւ անիշխանության տարրեր, կասկած չկա, որ Ադրբեջանը կհարձակվի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վրա: Պարզ է նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դա քաջ գիտակցում է, եւ երբեք երկրի ապակայունացմանն ուղղված որեւէ քայլի չի գնա: Բայց այդ իմաստը, իր հերթին, չպիտի շատ ոգեւորի մեր իշխանություններին: Եթե տնտեսական եւ օրինականության հետ կապված իրավիճակը արմատապես չփոխվի, վաղ թե ուշ կհայտնվի ընդդիմության մեկ այլ` ավելի երիտասարդ, ավելի հավակնոտ, ավելի անպատասխանատու մի առաջնորդ, որը հաշվի չի առնի թունիսական սցենարի հետեւանքները: Իսկ այդ հետեւանքները վատը կլինեն բոլորի` իշխանության, ընդդիմության եւ պետության համար»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը ներկայացնում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի երեկվա ասուլիսը: Ըստ Զուրաբյանի, կան մի քանի ցուցիչներ, որոնցով ժողովուրդը կարող է զանազանել իսկական` բռնապետության դեմ պայքարող, ընդդիմությունը ոչ իսկական ընդդիմությունից: Իսկական ընդդիմության առաջին ցուցիչը վերջինիս նկատմամբ իշխանությունների վախն է: «Եթե իշխանությունները տվյալ քաղաքական ուժի հրավիրած հանրահավաքի օրը չեն փակում ճանապարհները, դա նշանակում է, որ գործ չունես իսկական ընդդիմության հետ, իսկ եթե փակում են, ուրեմն հանրահավաք է հրավիրել իսկական ընդդիմությունը», - ասում է նա:
Այդ դիտարկման վերաբերյալ «Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Մեր քաղաքական գործիչների մեծ մասը քաղաքագետներ են դարձել` վերլուծում են, գնահատականներ տալիս, կանխատեսումներ անում: Մեր քաղաքական կուսակցություններն էլ ոչ թե կուսակցական գործունեություն են ծավալում, փորձում գալ իշխանության, այլ զբաղվում են ինտրիգներով, սրա-նրա կապերը իշխանության հետ բացահայտելով եւ քաղաքական դաշտն իբր ականազերծելով: Երբ ինքդ քաղաքական գործունեությամբ եւ ընդհանրապես` որեւէ գործունեությամբ չես զբաղվում, բնականաբար, գլխավոր գործդ պետք է դառնա քննադատելն ու պախարակելը, բոլորին «փչացնելը»: Երբ մարդիկ ամիսներ շարունակ սպասում են, որ հանրահավաքներ կամ այլ գործողություններ ձեռնարկվեն, իսկ այդ իրական կոչված ընդդիմությունը ձեռքերը ծալած սպասում է հերթական ընտրություններին, եւ նրա բանակն էլ օրեցօր նոսրանում է, դա ինչպե՞ս կարելի է կոչել: Ի դեպ, մարդիկ ընդամենը նորմալ կյանք են ուզում, եւ պատրաստ են գնալ անգամ այն «անիրականի» հետեւից, ով իրենց կարող է դա խոստանալ»:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը ասում է. - «Որեւէ օգտակար բան այս ենթահանձնաժողովի աշխատանքը կողմերին չի տալու, եւ նախկինում գործած հանձնաժողովի աշխատանքներ էլ բացարձակապես ձախողվել են: Մենք համարում ենք, որ այդ հանձնաժողովը մեռելածին է եղել ի սկզբանե, երբ դրսեւորվել է այդ նախաձեռնությունը: Երբ այդ հանձնաժողովի աշխատանքները փորձում էր կազմակերպել լորդ Ռասել-Ջոնսթոնը, որեւէ քայլ հնարավոր չեղավ կատարել: Միակ հարցը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները գոնե
Եվրոպայի խորհրդում փորձեին փոխվստահությանն ուղղված քայլեր անել, գործում էր տառացիորեն մեկ ժամ»:
Նույն հարցով «Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. -«ԵԽԽՎ-ի Բյուրոյի երեկվա նիստում որոշվել է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը, որը դադարեցվել էր դրա նախկին ղեկավար լորդ Ռասել-Ջոնսթոնի մահից հետո: Այսպիսով ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն կարողացավ հասնել իր նպատակին եւ վերաբացել հանձնաժողովը, ինչին այդպես դեմ էր հանդես գալիս Հայաստանը: Եվ այստեղ ամենեւին պետք չէ մեղադրել Չավուշօղլուին: Ի վերջո, հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Չավուշօղլուի համար ԵԽԽՎ-ի նախագահի ընտրության հաջող արդյունքն ապահովելու հարցում: Եվ այդ առումով Չավուշօղլին կարծես թե ազնիվ է հայկական կողմի հանդեպ: Նա իրեն մատուցած այդ ծառայության դիմաց բավական լոյալ է Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ խնդիրներում: Այնպես որ, Հայաստանը Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման համար, նաեւ այն բանի համար, որ ԵԽԽՎ-ի Բյուրոյի նիստին մասնակից որեւէ այլ երկրի պատվիրակ դեմ չի եղել ենթահանձնաժողովի աշխատանքի վերսկսմանը, պետք է թերեւս մեղադրի միայն ու միայն իրեն»:

Your browser doesn’t support HTML5