Ուրբաթ օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստում որոշում է կայացվել վերստեղծել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից տեղեկացրեց Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր, «Եվրոպայի դեմոկրատների եւ լիբերալների ալյանս» խմբի անդամ Խորդի Խուկլա ի Կոստան:
Թեեւ հայկական պատվիրակությունը ողջ կազմով դեմ է արտահայտվել ենթահանձնաժողովի ստեղծմանը, սակայն, Փոստանջյանի փոխանցմամբ, դա որեւէ դերակատարություն այդպես էլ չի ունեցել:
«Ըստ էության` մենք մենակ ենք մնացել այստեղ», - ասաց Փոստանջյանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Վեհաժողովում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Բյուրոյում բոլորը` բացի հայկական պատվիրակությունից, կողմ են եղել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծմանը: Կողմ են արտահայտվել նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրները ներկայացնող պատգամավորները:
«Երեկ ես ինքս զրուցել եմ Բյուրոյի անդամ ֆրանսիացի պատվիրակ [Ժան-Կլոդ] Մինյոնի հետ, որը ի դեպ [Մինսկի խումբը] համանախագահող երկիր է ներկայացնում, եւ հիմնավորել, բացատրել եմ իմ կողմից շատ հարգված Մինյոնին, որ անընդունելի է Մինսկի խմբի ֆորմատից դուրս որեւէ այլ ֆորմատում Ղարաբաղի խնդիրը ներկայացնելը, քննարկելը, եւ նա գտնում էր, որ մեր տեսակետները, մեր դիրքորոշումները ճիշտ են: Այսօր բերանը ջուր էր առել Բյուրոյի նիստում», - ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ Բյուրոյի այսօրվա նիստը անցել է ընթացակարգային խախտումներով:
«Ընթացակարգային խախտումը այն է, որ մենք ներկայացրել էինք քարտուղարություն, որ մեր վերապահումներով նամակը բաժանվի բոլորին, բայց նամակը չի բաժանվել: Բյուրոյի նիստը [ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ] Չավուշօղլուն անընդհատ փորձել է խոչընդոտել, որպեսզի մեր պատվիրակները չկարողանան հստակ ներկայացնել տեսակետը: Բոլորիս համար պարզ եւ ակնհայտ էր, որ իր պաշտոնավարման ընթացքում սա Չավուշօղլուի համար գերակա, կարեւորագույն խնդիրներից մեկն է», - ասաց Զոհրաբյանը:
Պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու հայկական կողմը, ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չբացառեց, որ հայկական պատվիրակությունը կարող է բոյկոտել նորաստեղծ ենթահանձնաժողովի աշխատանքները:
Իսկ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե նամակում, որը ստորագրվել է հայկական պատվիրակության բոլոր անդամների կողմից եւ բաժանվել է Բյուրոյի անդամներին, հստակ ներկայացվում է հայկական կողմի դիրքորոշումը:
«Նամակում, որը բաժանվել է, եւ տեսակետը, որը պարոն [ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ] Հարությունյանը ներկայացրել է Բյուրոյի նիստի ժամանակ, միանշանակ է, որ նման կարգի աշխատանքները չեն կարող օգուտ բերել Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, եւ մենք նպատակահարմար չենք գտնում նման վարժանքների մասնակցել: Հենց այդ ձեւակերպումն էլ կա նամակում», - ասաց Զոհրաբյանը:
Հայկական պատվիրակության անդամները տեղյակ չեն, թե ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ Խորդի Խուկլա ի Կոստային: Իսպանացի պատգամավորը այսօր տեղի ունեցած Բյուրոյի նիստին ներկա չի եղել: Նա ներկա չի եղել նաեւ «Եվրոպայի դեմոկրատների եւ լիբերալների ալյանս» խմբի, որտեղ քննարկվել է ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա թեկնածության հարցը: Նաիրա Զոհրաբյանը, ով նույնպես այս խմբի անդամն է, իր առարկությունն է հայտնել իսպանացի պատգամավորի թեկնածության վերաբերյալ` նշելով, թե ծանոթ չէ այդ պատգամավորի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում, եւ միգուցե նա ունի շահերի բախում: Չնայած այս առարկման, Խուկլա ի Կոստան ընտրվել է Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ:
Հայ ազգային կոնգրեսը նույնպես անընդունելի է համարում այս ենթահանձնաժողովի ստեղծումը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, իրենց համար այս ենթահանձնաժողովի ստեղծումը անընդունելի է երկու պատճառով` նախ, որ սա շեղում է ընդունված ֆորմատից եւ կվնասի բանակցային գործընթացին, եւ երկրորդ` ենթահանձնաժողովը կարող է պատրանքներ ստեղծել Ադրբեջանի մոտ, որ նա կարող է հարցի լուծումը փնտրել այլ ձեւաչափով` բացի Մինսկի խմբից:
«Այս ամենի պատճառը ապաշնորհ եւ Հայաստանի պետական շահերի հետ կապ չունեցող արտաքին քաղաքականությունն է, որն արդեն 12 տարի իրականացնում է գործող ռեժիմը», - ասաց Մուսինյանը:

Your browser doesn’t support HTML5