Հունվարի 27-ին պետկոնսերվատորիայի դահլիճում Սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամ Սիս Միքայելյանը կարողացավ Հայաստանի «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ սահմանել` կանգնած դիրքում ձեռքերը ներքեւից վերեւ ծանր քաշի բարձրացմամբ: Նա 3100 անգամ բարձրացրեց եւ իջեցրեց 5,4 կգ-ոց կցագնդերը:
Վիրահայ Սիս Միքայելյանը Երեւանի պետկոնսերվատորիայի «Ժողովրդական երգ» բաժնի 3-րդ կուրսի ուսանող է եւ միաժամանակ բռցքամարտիկ: Այս փուլը հաղթահարելուց հետո Սիսը կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու դիմումի հնարավորություն ստանալ: