Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի խորհրդարանում երկուշաբթի օրը ունեցած ելույթում քննադատել է թուրքական իշխանությունների դիրքորոշումը հայ-թուրքական մերձեցման գործընթացում, ինչպես նաեւ Թուրքիայի` տարածաշրջանում առաջատար դեր ստանձնելու հավակնությունները:
«Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով եւ գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն [հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը]: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին», - հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Անդրադառնալով տարածաշրջանում առաջատար դերակատարություն ունենալու` Թուրքիայի հավակնություններին` Սերժ Սարգսյանը ասել է. - «Մենք պետք է բաց աչքերով նայենք իրականությանը: Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն: Բայց տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ եւ ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի… Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը եւ փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՛ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության»:
Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը երբեք նախապայմաններ չի առաջադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու առումով` թեեւ դրա համար ունի «առավել քան բարոյական եւ իրավական հիմքեր». - «Բայց մենք ուժ գտանք հաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժվել։ Այո՛, մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սակայն նախապայմանների առաջադրման փոխարեն մենք գերադասեցիք խնդիրների կարգավորման քաղաքակիրթ մոտեցումը՝ երկխոսություն կայացնելու միջոցով»:
Իր ելույթում Հայաստանի նախագահը հատուկ ընդգծել է, որ Կիպրոսի խորհրդարանը աշխարհում առաջիններից է, որ դեռեւս 1982 թվականին ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` պահանջելով «պատմական արդարության վերականգնում»:
Սերժ Սարգսյանը նաեւ շեշտել է, որ Հայաստանը պաշտպանում է Կիպրոսի հույների պայքարը. - «Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ: Մենք երբեք չենք համակերպվել եւ չենք էլ համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ: Հայերն ու կիպրացիները ոչ միայն բարեկամներ եւ եղբայրներ են, այլեւ բնական դաշնակիցներ, եւ մենք հավատարիմ ենք այդ դաշինքին»։
Հայաստանի եւ Կիպրոսի նախագահները այսօր ստորագրել են համատեղ հռչակագիր: