Մատչելիության հղումներ

Ստորագրվել է հայ-կիպրական համատեղ հռչակագիր


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը պետական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:

Կիպրոսի նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահները քննարկել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ խոսել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների մասին։

Հանդիպումից հետո նախագահներ Սարգսյանը եւ Խրիստոֆիասը համատեղ հռչակագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների մասին:

Այնուհետեւ նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում նախագահ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:

«Հայաստանը դեմ չէ հարևան Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ Թուրքիային չի հաջողվի ճանապարհ հարթել դեպի Եվրոպական Միություն առանց իր անցյալի հետ հաշտվելու եւ անմիջական հարևանների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու», - ասել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG